Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանտ Մաթևոսյանի արվեստը գնահատողները ծաղիկներ են դրել նրա շիրիմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը նրա արվեստը գնահատողներն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ դնելու մտավորականի շիրիմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

«Մենք միշտ պանթեոն ենք գնում` ծննդյան, մահվան օրը լինի, թե ուղղակի այցելություն  է կազմակերպվում: Մեզ հետ էին մեր համախոհները, ովքեր հիշել էին և կարողացել էին գալ: Ողջունելին մտավորականության և քաղաքական որոշ գործիչների ներկայությունն էր: Բոլորս Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցներն ենք»,-շեշտեց նա:

Ավելի վաղ Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրել էր, որ Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները պետք է հրատարակվեն երկհատոր գրքով: «Արմենպրես»-ի հարցին` գրքի հետ կապված ի՞նչ նորություններ կան, գրողի որդին պատասխանեց.

«Այդ ուղղությամբ աշխատանքներն անում ենք, շուտով գրքի մակետը կհանձնենք ՀՀ մշակույթի նախարարությանը, հետո կսպասենք հրատարակչական ծախսերի հատկացմանը: Կարծում եմ` մինչև տարեվերջ կունենանք»:

Նրա խոսքով` անտիպները մոտավորապես 1000 էջ են կազմում: «Դրանից բացի ունենք օրագրային նշումներ, նամակներ, որոնց վերծանման, ապա հրապարակել-չհրապարակելու էթիկական կողմի քննարկումներ պետք է անենք, որովհետև անդրադարձեր կան իրանությանը և ժամանակակիցներին, որոնց մասին վաղ է խոսելը»,-հավելեց Դավիթ Մաթևոսյանը:

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 81 տարեկան: Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին:  Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004 -ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

 

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»