Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել 46 երկրի և մեկ վարչական միավորի հետ․ էկոնոմիկայի փոխնախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել 46 երկրների և մեկ վարչական միավորի հետ, որոնք ընդգրկում է երկրի արտահանման 87%-ը։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն։
«Արդյունքում, վրացական արտադրանքը հասանելիություն է ստացել 2.3 միլիարդ բնակչություն ունեցող սպառողական շուկային»,-նշել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն։
«Վրաստանը նախատեսում է մոտ ապագայում բանակցություններ սկսել Սերբիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Ակտիվ խորհրդակցություններ են ընթանում Իսրայելի հետ, մինչդեռ Հարավային Կորեայի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, և ներկայումս ընթանում են դատական գործընթացներ։
Արվելաձեի խոսքով, արտահանման աշխարհագրությունը նույնպես ընդլայնվել է. այս տարի վրացական ապրանքները վաճառվել են 134 երկրների։ Արտահանումն աճել է այդ երկրներից 70-ի, իսկ 20-ում՝ կրկնապատկվել կամ ավելի»,-հայտնել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



