Այս մոտեցումը պետք է տարածվի նաև ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա․ Աբրահամյան
ԲԼՈԳՊաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններն ավարտող սպաների քննական դրական գնահատականներն ավտոմատ կհամարվեն ատեստացիայի քննությունների հաղթահարում:
Պարզ ասած, եթե կուրսանտը գերազանց գնահատականներով ավարտում է ռազմաուսումնական հաստատությունը, ապա ըստ այդ թվանշանի էլ ատեստավորվում է: Նույնը վերաբերվում է «լավ» կամ «բավարար» գնահատականներին:
Այս մոտեցումը պետք է տարածվի նաև տարբեր պաշտոնների առաջխաղացման նպատակով ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա:
Թեման հիշեցի, որովհետև 1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն առաջարկս այդ ժամանակ մերժվել էր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



