Երևան, 25.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան

ԲԼՈԳ
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծն այս տարի սկսեց իր ոգևորիչ ճամփորդությունը մեր երկրի քաղաքներով ու գյուղերով, սփյուռքի համայնքներով։
Մարդիկ ընդունեցին, որ այն իրենց համար է, իրենց մասին և, որ դրա հիմնական արժեքը հենց իրենց անմիջական մասնակցությունն է։

Ստացվել են հազարավոր հետաքրքիր առաջարկներ՝ Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից, բոլոր ոլորտներից, սոցիալական շերտերից։ Այդ առաջարկները կարող ենք ամբողջացնել հետևյալ առանցքային կետերով.

1. Ներքին համերաշխություն

2. Իրական խաղաղություն

3. Խեղճության մերժում

4. Նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր օդ

5. Վերկուսակցական թիմ, ընդունակների իշխանություն

6. Արդար բարքեր, արդար պետություն

7. Տնտեսական խոշոր, հուսալի նախագծեր

8. Պաշտպանված բիզնես

9. Գյուղի վստահ զարգացում

10. Առողջ սերունդ

11. Համատեղ՝ անզիջում պայքար չարիքի՝ թմրամոլության դեմ

Նոր տարվա առաջին իսկ օրերից սկսվելու է նոր առաջարկների մշակումն ու հրապարակումը. առաջարկներ, որոնց իրականացումն էապես փոխելու է մեր երկրի մթնոլորտը և մեր քաղաքացիների բարեկեցության որակը։

Սիրելի´ հայրենակիցներ, Մենք դժվար տարի ունեցանք։

Այս տարի ևս բոլորիս մտքերում գերության մեջ գտնվող մեր արժանապատիվ հայրենակիցներն էին, որոնք, ցավոք, դեռևս չեն վերադարձել տուն։ Մենք ամեն վայրկյան պարտավոր ենք հիշել նրանց մասին, որպեսզի նրանց ազատությունն իրականություն դառնա։

Այս տարի ևս մեկ դժվար տարի էր Արցախի մեր հայրենակիցների համար, և մենք ամեն կերպ փորձել ենք աջակցել նրանց խնդիրների լուծմանը։ Աջակցությունն անպայման շարունակվելու է գալիք տարի։

Վստահ եմ, որ իր ավանդույթների ամրության և իր վեհության շնորհիվ մեր եկեղեցին կհաղթահարի դժվար փուլը և կշարունակի լինել աշխարհասփյուռ հայությանը միավորող կարևորագույն կենտրոն։

Ես ուզում եմ, որպես հաջորդ տարվա համար մեծագույն ցանկություն, մեզ մաղթել ներքին խաղաղություն և հանրային համերաշխություն։ Մեր հայրենիքը հարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար։

Հավատով մեր ապագայի հանդեպ, վստահությամբ մեր երկրի անվտանգության հեռանկարի հանդեպ, հույսով` մեր միասնականության ու համերաշխության հանդեպ, և երազանքով՝ ամուր ու բարգավաճ պետության։

Շնորհավո´ր հույսի տարի 2026
 
Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2.496-ի Ուկրաինան և Ադրբեջանը վեց համաձայնագիր են ստորագրել Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Պետանվտանգության ծառայության տվյալների արտահոսքի գործով Կիրակնօրյա պատարագներ՝ Արագածոտնի թեմի եկեղեցիներում Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել Իրանը ԱՄՆ-ին Պարսից ծոցում շատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան խոստովանում են հանրայնորեն. NBC News Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԹրամփը չեղարկել է իր ներկայացուցիչների այցը Իսլամաբադ Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Երկար ժամանակ ջուր չի լինել Ադրբեջանն Ուկրաինային հինգ ուղևորատար ավտոբուս է նվիրել Իրանի պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադից Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Նորագավիթ թաղամասում. կեղտաջրերը լցվում են տան նկուղներ Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանՖուտբոլի ԱԱ եզրափակչի տոմսերը վաճառվում են ՖԻՖԱ-ի կայքում՝ մեկ տոմսի արժեքը 1.9 միլիոն եվրո է 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավnր Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀանրապետության գետերում ջրի ելքերը (լուսանկար) «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Ըմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Զախարյանը պարզապես վատնեց իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները. Բիլյալետդինով ԱՄՆ-ում նշել են նախագահի հավանական թեկնածուի անունը Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում․ Shamshyan Հայերի գենետիկական կոդը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 3000-4000 տարիների ընթացքում, ինչը հազվադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցՄակրոնը հայտնել է, որ Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման ջանքեր է գործադրում Զրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԶելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում Ամեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանԴավաճանված ու խաբված քաղաքացու օրը. Աննա Մկրտչյան ԱՄՆ բանակը հարվածել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող նավի Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սլովենիայի ազգային հեռարձակողը «Եվրատեսիլ 2026»-ի փոխարեն կցուցադրի պաղեստինյան ֆիլմեր Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Բելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԹուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով