Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թաիլանդը կիրակի օրը պարետային ժամ է հայտարարել իր հարավ-արևելյան Տրատ նահանգում, քանի որ Կամբոջայի հետ մարտական գործողությունները տարածվել են վիճելի սահմանային շրջանի ծովափնյա տարածքներում՝ երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը համաձայնվել են դրանք դադարեցնել, հայտնում է Reuters-ը։

Հարավարևելյան Ասիայի երկու հարևան երկրներն այս տարի մի քանի անգամ դիմել են զենքի կիրառմանը՝ այն բանից հետո, երբ մայիսյան փոխհրաձգության ընփացքում սպանվել էր կամբոջացի զինվոր, ինչը կրկին հանգեցրել էր հակամարտության, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ էին տեղահանվել երկու կողմում։

Ընդհանուր առմամբ, բախումները շարունակվում են այն պահից, երբ Կամբոջան շաբաթ օրը կրկին հաստատեց հրադադարի իր պատրաստակամությունը, հայտարարել է Թաիլանդի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, դերծովակալ Սուրասանտ Կոնգսիրին՝ պարետային ժամի հայտարարությունից հետո Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսում։

Թաիլանդը բաց է դիվանագիտական լուծման համար, սակայն «Կամբոջան պետք է նախ դադարեցնի թշնամանքը, նախքան մենք կարողանանք բանակցել», — ասել է նա։

Թաիլանդի զինված ուժերը շաբաթ օրը հայտարարել են, որ ոչնչացրել են կամուրջը, որը Կամբոջան օգտագործում էր ծանր զինատեսակներ և այլ տեխնիկա տարածաշրջան հասցնելու համար, և սկսել են գործողություն՝ ոչնչացնելու նախապես տեղակայված հրետանին Կամբոջայի ծովափնյա Կոխկոնգ նահանգում։

Կամբոջան, իր հերթին, մեղադրել է Թաիլանդին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածներ հասցնելու մեջ։

Պարետային ժամը Թաիլանդում գործում է Տրատ նահանգի հինգ շրջաններում, որոնք սահմանակից են Կո Կոնգին, բացառությամբ զբոսաշրջային Կո Չանգ և Կո Կուդ կղզիների։ Ավելի վաղ զինվորականները պարետային ժամ էին սահմանել նաև արևելյան Սակեո նահանգում, որը շարունակում է մնալ ուժի մեջ։

Երկուշաբթիից Թաիլանդը և Կամբոջան փոխադարձաբար կրակ են բացել ծանր զինատեսակներից իրենց 817 կիլոմետր երկարությամբ սահմանագծի մի քանի հատվածներում, ինչը դարձել է ամենաարյունալի մարտերից մեկը հուլիսյան հնգօրյա բախումներից ի վեր, որոնք ավարտվել էին Թրամփի և Մալայզիայի միջնորդությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու