Մենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳԱխր սրանք այնքան պարզ հարցադրումներ են, որոնց մասին պետք է ուղղակի լուրջ մտածել և հետևություններ անել․․․
Մեր ժողովրդի բոլոր ձեռքբերումները, որոնք այսօր մենք ունենք՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, բոլորը կապված են հայ-ռուսական հարաբերությունների հետ։
Այսօր տնտեսական առումով երկիրը զարգանում է հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ.
Մեր մշակույթը զարգացել է հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ.
Մենք ունենք պետություն հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ.
Բոլոր մեր ձեռքբերումները հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ են,
իսկ բոլոր թերությունները և կործանումները, կորուստները դեպի Արևմուտք գնալու մեր ժողովրդի կամ քաղաքական էլիտաների ցանկության պատճառով։
Սա պարզ, հասկանալի, երևացող իրականություն է, մնում է հասկանալ այս ամենը, տեսնելով, գիտակցելով՝ ինչո՞ւ ենք դարձյալ շարունակում ձգտել դեպի Արևմուտք, ինչո՞ւ ենք ինքներս մեր և մեր ժողովրդի, մեր պետականության համար պրոբլեմներ ստեղծում Արևմուտք գնալով, երբ ընդամենը պետք է պահպանել հայ-ռուսական հարաբերությունները, կանգնել Ռուսաստանի կողքին, ուժեղացնել մեր պետությունը, սկսել ավելի լավ ապրել և ավելի արդար ու բարեկեցիկ պետություն կառուցել։
Անկեղծ ասած, ժողովրդական լեզվով ասած՝ չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ ենք մենք ուզում գնալ Արևմուտք, ի՞նչ է տալու մեզ Արևմուտքը․․․
Եթե ռուսների հետ ընկերությունից մենք միայն օգտվել ենք և շարունակում ենք օգտվել, եթե ռուսները լավ ընկեր են մեզ համար, ինչո՞ւ ենք մենք ուզում փչացնել այդ ընկերությունը և գնալ ընկերություն անել ռուսների մահը ցանկացող, ռուսներին սպանել ցանկացող Արևմուտքի հետ, լավ հասկանալով, որ այդ ընկերությունը Արևմուտքի հետ մեզ որևէ օգուտ չի տալիս, միայն գլխացավանք և խնդիրներ է ստեղծում մեր համար։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



