Ինչպես վերականգնել հոգեկան վիճակը՝ բաժանումից հետո
ԼԱՅՖԲաժանումից հետո շատ աղջիկներ դեպրեսսիայի մեջ են ընկնում: Սկսում են տխուր երաժշտություն լսել, հիշել սիրելիի հետ անցած լավ պահերն ու լաց լինել բարձին:Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքը շարունակվում է եւ պետք է առաջ նայել: Ներկայացնում ենք մի քանի քայլեր, որոնք կօգնեն դիմանալ բաժմանումին: Ոչ մի դեպքում չպետք է տանը միայնակ մնալ:
Վերցնում ենք սպորտային պայուսակը, գնում ենք ֆիտնեսի, ցանկալի է` խմբակային պարապմունքի: Եվ մարդկանց հետ կշփվեք, եւ կազմվածքը ավելի կգեղեցկանա: Հրաշալի դիմահարդարում ամեն առավոտ: Դա շատ կարեւոր է: Ոչ մի կին լաց չի լինի թեկուզ միայն նրա համար, որպեսզի չփչացնի դիմահարդարումը: Մաքրում ենք ննջասենյակը հիշողություններից: Անհրաժեշտ է ննջասենյակից դուրս հանել բոլոր այն իրերը, որոնք հիշեցնում են նախկին սիրելիի մասին:
Ջնջում ենք նախկին սիրելիի հեռախոսահամարները, բոլոր տեսակի կոնտակտային տվյալները, սոցցանցերում նրա էջերը: Բարձրացնում ենք մեր ինքնագնահատականը: Դրա համար պետք է սկսել անել այն, ինչ առաջ ցանկանում էիր անել, բայց վախենում էիր` օրինակ, օդապարիկով թռչելը: Տնային կենդանի պահեք, նա ձեզ կստիպի զբաղվել իրենով եւ մոռանալ նախկին սիրեցյալին: Դիմեք ընկերների օգնությանը: Նրանք կարող են ձեզ նոր մեկի հետ ծանոթացնել: Ճամփորդություն: Այս միջոցը լավագույնն է` մոռանալու համար հինը, եւ ամեն ինչ նորից սկսելու համար:
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



