Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը» անունով փաթեթ՝ ի պատասխան ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանին ուղղված հորդորների՝ հրապարակել Արցախյան հակամարտությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնցից պարզ կդառնա, թե ինչ է քննարկվել անցնող տասնամյակների ընթացքում։

«Փաստը» հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանի հետ զրուցել է ոչ միայն հրապարակված փաստաթղթերի, դրանց հրապարակման փաստը մանիպուլացնելու, այլ նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների՝ ամիսներ շարունակվող արշավի մասին։

-Պարո՛ն Ուլոյան, Հայաստանի նախկին նախագահների ճնշման ներքո և Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց հորդորներից հետո կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Որքան հասկանում ենք քաղաքական ու հասարակական շրջանակների արձագանքներից, այս փաթեթն ամբողջությամբ ցույց չի տալիս, թե ինչ զարգացում է ապրել բանակցային գործընթացը, ավելին՝ կան տեսակետներ, որ ընտրողաբար են հրապարակվել փաստաթղթերը։ Իրականում ի՞նչ փաստաթղթեր է հրապարակել կառավարությունը։

- Կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերի գերակշիռ մասը վաղուց հրապարակված են եղել, մասնավորապես՝ 90-ականներին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Մյուս ժամանակահատվածներն ընդգրկող փաստաթղթերը ևս, եթե ոչ պաշտոնապես, ապա արտահոսքերի կամ բուն փաստաթղթերից առանձնացված հիմնական դրույթների կամ սկզբունքների տեսքով բազմիցս հրապարակվել են։ Այսինքն, թեմայով քիչ թե շատ հետաքրքրվող շրջանակները, այսպես թե այնպես, պատկերացում ունեին այդ փաստաթղթերի բովանդակության մասին։ Սակայն խնդիրն այն է, որ հրապարակված փաստաթղթերը նախ ամբողջական չեն: Ի մասնավորի, բացակայում են ինչպես կոնկրետ փաստաթղթեր ու առաջարկներ, այնպես էլ դրանց վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխանները, և երկրորդ՝ հրապարակված նյութերն ակնհայտորեն կրում են ընտրովի ու մանիպուլ յացիոն բնույթ. Մեղրիի տարբերակի նախաբանում այդ տարբերակի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է կցված, և որպես առանձին նյութ կցված են 2018 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությունները։

-Գործ ունենք հերթական մանիպուլ յացիայի հե՞տ։

- Այո, սա 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած մանիպուլ յացիոն շղթայի հերթական փուլն է։ Եթե մինչև օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրի ստորագրումը Փաշինյանն, այնուամենայնիվ, խուսափում էր որևէ բան հրապարակել, ապա դրանից հետո, օգոստոսի 23-ի ուղերձի տրամաբանությունից ելնելով, թվում էր, թե իրեն արդեն ոչինչ չի խանգարում ցինիկաբար հրապարակել բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Սակայն, հրապարակված նյութերի կիսատ ու ընտրովի հանգամանքներից ելնելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը ինչ-որ «արժեքավոր» փաստաթղթեր, այնուամենանիվ, թաքցնում են։ Որպես օրինակ՝ 97-98 թվականներին առաջարկված 3 փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի պաշտոնական պատասխանները վաղուց պաշտոնապես հրապարակված են, ինչո՞ւ ներկայում դրանք կցված չեն հրապարակված փաստաթղթերին, և ինչո՞ւ գաղտնազերծված չեն մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հայկական կողմի արձագանքները, այդ թվում՝ 2019 թվականի։ Այնպես որ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել։ Դրա լավագույն ապացույցը փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո նույն կառավարության կայքում հրապարակված անանուն հոդվածն էր, որն ամբողջովին ընդգծում է մոտ ապագայում իշխանությունների ու իրենց արբանյակների կողմից շրջանառման ենթակա կեղծիքների ու մանիպուլ յացիաների ողջ բազան։

-Ընտրություններին ընդառաջ այս և նմանատիպ մանիպուլ յացիաները հօգուտ ՔՊի, թե՞ նրա դեմ են աշխատելու։

- Եթե իշխանությունները հաջողացրած լինեին ամբողջովին բթացնել հասարակական տրամադրություններն ու հետաքրքրվածությունը, ապա նրանք, ինչպես վերևում նշեցի, իրապես կհրապարակեին բանակցային գործընթացին առնչվող ողջ բազային փաստաթղթերն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Իսկ քանի որ այդպես չեն վարվել ու հերթական անգամ կեղծիքի ու մանիպուլյացիաների օգնությանն են դիմել, ապա այս դեպքում լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը, այնպես էլ իրական անկախ փորձագետներն ու թեմային խորամուխ անձինք։

-Այս շրջանում Նիկոլ Փաշինյանի գրոհի հիմնական ուղղությունը Եկեղեցին է, որի դեմ պայքարը մեկ ուժգնանում է, մեկ՝ թուլանում։ Ականատես եղանք, որ Եկեղեցու ներսում ևս Նիկոլ Փաշինյանը գտավ թույլ օղակներ։ Ըստ ձեզ, ի՞նչ փուլում է Եկեղեցու դեմ սկսված արշավը, ի՞նչ խնդիր է այս պահի դրությամբ լուծել Փաշինյանը և Եկեղեցին կազմաքանդելու հարցում կարո՞ղ է ունենալ կարմիր գիծ ու ինչ-որ պահի հետ կանգնել իր կողմից իրականացվող քայլերից։

- Փաշինյանի առջև մի քանի բարձրաստիճան հոգևորականների ծնկի գալն ու Փաշինյանի հետ ողջագուրվելն ամբողջությամբ հօդս ցնդեցրին այն խոսույթը, թե իբր Փաշինյանի գործողությունները միտված են Եկեղեցին «նորոգելուն» ու «բարեվարքությունն» ապահովելուն։ Եթե սկզբնական շրջանում Փաշինյանը ամեն կերպ փորձում էր իր գործողություններին գաղափարական շղարշ հաղորդել, թե, իբր, այդ ամենը Գարեգին Երկրորդի անձով չի պայմանավորված, այլ խնդիրը բոլոր բարոյալքված հոգևորականներն են, ապա այժմ բացահայտորեն ընդունում է, որ խնդիրը զուտ Գարեգին Երկրորդն է, իսկ իր առջև ծնկի եկող բոլոր տիպի բարոյազուրկ հոգևորականների հետ նա խնդիր չունի։ Ջրբաժանն արդեն գծված է, և Փաշինյանին որևէ բարոյական կարմիր գիծ չի ստիպելու հետ կանգնել իր նպատակադրումից, այն է՝ Մայր Աթոռում ունենալ իրեն ենթակա կաթողիկոս։ Փաշինյանին հետ պահել կարող է միայն ժողովրդական լայն զանգվածների ընդվզումը, որի ձևավորումը վերապահված է ընդդիմությանը և ոչ ամենևին Մայր Աթոռին։ Այս հարցում ընդդիմությունը պետք է գործի միասնական և լինի նախաձեռնող։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր