Մարտուն Գրիգորյանի հետ տեսակցեցինք Միքայել և Բագրատ Սրբազաններին. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ գործընկեր Մարտուն Գրիգորյան-ի հետ այցելեցինք «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:
Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:
Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:
Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



