Երևան, 05.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել, և այս իշխանություններն էլ սպասարկում են այդ օրակարգը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ամիսներ առաջ սկսվեց Եկեղեցու դեմ իշխանությունների կազմակերպած արշավը, փորձագիտական հանրույթը գոհունակությամբ էր նշում՝ Եկեղեցին ամուր է, չի տրվում սադրանքներին, բայց, ավաղ, վերջին շրջանում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ անցնում են իշխանությունների «ճամբարը»։ Հայաստանի գործող իշխանությունները թույլ օղակներ գտան նաև Հայ առաքելական եկեղեցու ներսում։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը հարվածներ հասցրեց Եկեղեցուն, որոշակիորեն թուլացրեց նրան։ «Նա որոշակիորեն սասանեց նրա ամրությունը, բայց չի կարելի ասել, որ սրանով Եկեղեցին քանդվել է։ Եկեղեցին ամուր է, և հնարավոր չէ այն այսպիսի արշավանքներով, տեխնոլոգիաներով քանդել։ 1725-ամյա նվիրապետական կառույց ունեցող այդ ինստիտուտը հնարավոր չէ այսպես քանդել։ Իհարկե, պատեհապաշտներ ամեն տեղ կան, և պատեհապաշտներ գտնվեցին նաև Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում։ Շատ ցավալի է, որ այդ պատեհապաշտները նաև զբաղեցնում են հոգևոր բարձր պաշտոններ, նրանցից ոմանք էլ թեմակալ առաջնորդներ են։ Գաղտնիք չէ, որ նրանց՝ Կաթողիկոսի դեմ դուրս հանելը, հնազանդության ուխտը խախտելը տեղի է ունեցել պետական լծակների գործադրմամբ։ Իրենք էլ դա չեն թաքցնում, թե ինչ ինֆորմացիաներ, գաղտնալսումներ ունեն և այլն։ Ցավոք, մեր հայ հոգևոր սպասավորները, ովքեր իրականում չպետք է անեին շատ բաներ, ինչն արել են, բայց արած լինելով հանդերձ էլ այնքան քաջություն չունեցան իրենց մեջ, որ եթե իրենց կատարած քայլերի հետևանքով խայտառակվելու էին, թող խայտառակվեին, ներողություն խնդրեին և զղջային, դրանով շատ ավելի բարձր կլիներ նրանց պատիվը, քան իրենց չխայտառակվելու կամ ինչ-ինչ առաջարկությունների համար, ինչն ավելի ստորացուցիչ հանգամանք է, գնացին այս՝ իր բնույթով հակաեկեղեցական, հակաքրիստոնեական արշավին։ Իրենց հնազանդության ուխտը խախտեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Մեր զրուցակցի համար ցավալի է այս ամենը տեսնելը։ Բայց, միևնույն ժամանակ, երբ տեղի ունեցող իրադարձություններին նայում ենք մյուս կողմից, մաքրման պրոցես է տեղի ունենում։ «Ինչպես Աստվածաշնչում, առակներում է գրված, որոմը մաքրվում է ցորենից։ Սա մաքրման պրոցես է։ Այո՛, ցավոտ պրոցես է, այո՛, սրա արդյունքում հասարակության աչքին նվազում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությունը։ Մարդիկ սկսելու են այս թեմաներով խոսել, թե տեսաք՝ Կճոյանը, Գևորգ, Վազգեն սրբազանները և մյուսները դուրս եկան Կաթողիկոսի դեմ, մարդիկ սկսելու են քննարկել նրանց։ Հետո սկսելու են քննարկել նրանց գործած մեղքերը՝ և՛ կանոնական, և՛ աշխարհիկ։ Ընդհանուր առմամբ, սա հայոց եկեղեցու հեղինակությունն ինչ-որ չափով նվազեցնում է, բայց եթե սա է գինը լինելու, որպեսզի Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որոշակիորեն և՛ մաքրվի, և՛ իր ներսում առկա խնդիրներին լուծումներ տրվեն, թող որ այս պրոցեսն էլ տեղի ունենա։ Պարզապես վատն այն է, որ այս պրոցեսը քաղաքականացվում է։ Այսօր փորձում են Եկեղեցին քաղաքականացնել։ Իրենք են խոսում, որ իբր Եկեղեցու շատ սպասավորներ քաղաքականացված են, բայց այն, ինչ հիմա արվում է, սրանից ավելի քաղաքականացում չկա։

Նույնիսկ կարող եմ ասել, որ որոշ սպասավորների ոչ միայն քաղաքականացնում են, այլ ուղղակի կուսակցականացնում են, որովհետև չտեսնված ու չլսված բան է, որ պատարագի ժամանակ չհիշատակվի Վեհափառ Հայրապետի անունը, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղ մասնակցում է պատարագին, այսինքն՝ ուժի, պարտադրանքի, ստիպողականության ազդեցության ներքո այն կանոնավոր ընթացքը, որը պետք է տեղի ունենա ծեսերի, խորհուրդների ժամանակ, տեղի չի ունենում, որովհետև պարտադրանք կա։ Պետությունը բռնազավթված է քաղաքական իշխանության կողմից, այդ պատճառով էլ համապատասխան հանցանքների մասին տրված հաղորդումները դատախազությունը թողնում է անպատասխան, դա էլ է հասկանալի ու տեսանելի։ Արդյունքում ունենք այսպիսի իրավիճակ։ Թող հասարակությունը տեսնի այս ամենը, գնահատի, և դա թող հիմք հանդիսանա իրենց դիրքորոշումները ձևակերպելու համար։ Հավատացյալները շատ ծանր վիճակում են հայտնվել։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ եթե գնամ Կոտայքի թեմի ցանկացած եկեղեցի և որոշեմ մասնակցել պատարագի, թեմի առաջնորդը՝ Քյարամյանը, ի՞նչ հրահանգ է տված լինելու իր քահանաներին, կատարելո՞ւ են քահանաներն այդ հրահանգը, թե՞ ոչ։ Երբ մասնակցում եմ պատարագի, ակնկալում եմ, որ պատարագը լինի ամբողջության մեջ և չզեղչվի Վեհափառ Հայրապետի անունը, և վեր ջում երգվի «Ամեն հա յ ի ս ր տ ի ց բխած...»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ շատ մարդիկ, ովքեր իրական հավատացյալներ են, այս խնդրի առաջ են կանգնելու։ «Բայց հույս ունենանք, որ սա երկար չի տևելու։ Սրանից ուղիղ 100 տարի առաջ էլ Եկեղեցին այսպիսի ճգնաժամային վիճակում էր հայտնվել, խորհրդային իշխանությունները նրա դեմ նոր եկեղեցի էին հիմնել՝ «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով։ Շատ եպիսկոպոսներ, քահանաներ էին դավաճանել Եկեղեցուն, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»:

Սողոմոնյանի համար ակնհայտ է, որ տեղի ունեցող պրոցեսը տարբեր շահառուներ ունի, տարբեր՝ նույնիսկ իրար զուգահեռ նպատակներ է հետապնդում։ «Այն, ինչ տեղի է ունենում, միայն ներազգային, ներեկեղեցական խնդիրներ չեն։ Խնդիրներ գուցե կան, բայց չպետք է այսպես քննարկվեին։ Սա ակնհայտորեն թուրք-ադրբեջանական օրակարգ է, որի նպատակն է թուլացնել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, քանդել այն, քանի որ Եկեղեցին մեզ համար բացառիկ նշանակություն ունեցող կառույց է մեր ազգային ինքնության տեսակետից, Եկեղեցին կրողն ու պահպանողն է մեր ազգային ինքնության և նաև համազգային կարևոր խնդիրների լուծման հարցում ունենում է իր ծանրակշիռ մասնակցությունը։ Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել։ Այս իշխանությունները, շատ լավ իմանալով այդ մասին, սպասարկում են այդ օրակարգը, որովհետև դրա դիմաց Բաքվից և Անկարայից իրենց աջակցում են իշխանությունը, աթոռը պահպանելու հարցում։ Երկրորդ հերթին՝ սա իրենից նաև քաղաքական կոնֆլիկտ է ներկայացնում, որտեղ Փաշինյանը ձգտում է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ կառույց, որն իրենից ավելի բարձր հեղինակություն ունի, չունենա այդ բարձր հեղինակությունը։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ունի եռապատիկ ավելի բարձր հեղինակություն, քան կառավարությունը։ Եվ Փաշինյանի խնդիրն է նվազեցնել, նսեմացնել Առաքելական եկեղեցու հեղինակությունը, որպեսզի կոնսոլիդացիայի, համախմբման որևէ օջախ չլինի, որովհետև համախմբումը նա ընկալում է որպես համախմբում իր դեմ։ Ընդ որում՝ ճիշտ է ընկալում, որպես այդպիսին։ Նրան այս կոնֆլիկտն անհրաժեշտ է հասարակության աչքին, նաև ի դեմս Եկեղեցու առաջնորդության, Վեհափառ Հայրապետի, նոր չար ուժեր ցույց տալ, որոնց դեմ նա կռվում է։ Միշտ ինչ-որ չար ուժեր կան՝ «նախկիններ» կան, հիմա էլ Եկեղեցու առաջնորդությունն է։ Ուզում է ցույց տալ, որ անընդհատ պայքարի մեջ է, և դրանով իր ընտրազանգվածին ակտիվ վիճակի մեջ պահել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում. ՌԴ ԱԳՆ ՔՊ-ն շարունակում է պայքարը ՀՀԿ-ի ակտիվության և ազդեցության դեմ․ Աբրահամյան Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց Խաղի կանոնները սահմանել են խաղը խաղալուց հետո. Էդմոն Մարուքյան22-ամյա աղջիկը մահացել է քթի վիրահատությունից հետոՀարցումների շուրջ աղմուկը․ ինչո՞ւ է փոխվում իշխանության քարոզչական մարտավարությունը Մեր հայրենակիցները ինն ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Նարեկ Կարապետյան Արմայիս Կամալովը պարգեւատրվել է Սուրբ Առաքելոց շքանշանով Այս իշխանությունը Ադրբեջանին տվել է ամեն ինչ, հաջորդը լինելու է Հայաստան ադրբեջանցիներ տեղափոխելը. Նարեկ Կարապետյան Ուժեղ Հայաստանում աղքատ ընտանիքների համար էլեկտրականությունը և ջուրը անվճար է լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի՝ դեպի ԵՄ ձգտմամբ պայմանավորված կոլիզիային պետք է մոտենալ աշխատանքային կարգով. Օվերչուկ Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը մեծ նվեր էր Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Հարցումների գլխավոր ուղերձը․ ընդդիմության հանրագումարային աջակցությունը գերազանցում է իշխանության վարկանիշը Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռшզմական ճանապարհով. Թրամփ Լիբանանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դիբբին քաղաքը՝ այնտեղից իսրայելական nւժերի դուրսբերումից հետո Երբ Ալիևը քեզ պարտադրում է սուտ խոսել, բայց իրականությունը քո աչքի առաջ է.Ուժեղ Հայաստան Հայտնի դեղեր, որոնց օգտագործումը առաջացնում են հոգեկան հիվանդություններԳնա՜ ընտրության, երկրում փոփոխություն բեր. Նարեկ Կարապետյանը դիմեց Երևանին և ՀՀ մարզերինՓաշինյանի պաստառը պոկելու համար մարդ է ինքնասպան եղել. Ո՞վ է պատասխան տալու. Էդմոն ՄարուքյանՄաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին. Լավրովը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին Երկու պսևդո-ժողովրդավար իրար մեջ որոշում են ոնց դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կասեցնելու քաղաքական ընդդիմադիր ուժի մասնակցությունն ընտրություններին. Աննա ԿոստանյանԱյստեղ կա 14 պրոհայկական ուժ և մեկ պրոադրբեջանական ուժ և այդ մեկը դու՜ ես. Նարեկ Կարապետյանը` Նիկոլ ՓաշինյանինԱյն մասին, թե ում է պետք ընտրել հունիսի 7-ին, և ում է պետք վճռականորեն մերժել. Ավետիք ՉալաբյանՉի կարելի անվերջ շահարկել ապօրինի գույքի թեման ու դրանով ընտրվել. Էդմոն ՄարուքյանԾովում նկատվել է տարօրինակ մթնոլորտային երևույթ, որը կործանել է «Տիտանիկը»Վթար է․ ջուր չի լինելու Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ո՞վ կփոխարինի Ֆլիկին Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ձեր եղբայրը պայքարում էր Արցախի համար... Նարեկ Կարապետյանը` Արամ ՍարգսյանինՄեր հայրենակիցները 9 ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Կարապետյանը` ՓաշինյանինՉի կարելի փոխել անկախության հռչակագիրը․ Էդմոն ՄարուքյանԿիրառվում է վարչական ռեսուրս և տեղի է ունենում ընտրական իրավունքի ոտնահարում․ Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հնարավոր է չընտրվի, ու պետք է չընտրվի․ Էդմոն Մարուքյան Ի՞նչ կփոխվի առաջիկա 5 տարում, եթե դուք լինեք իշխանության․ Էդմոն Մարուքյան Կարևոր՝ ավագ դասարանների աշակերտների համար Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչն զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է, դրա մասին Փաշինյանի արտաքին հետախուզության ծառայությունը գիտի, բայց Փաշինյանը փորձում է այդ սպառնալիքը թաքցնել ժողովրդից․ Մարիաննա ՂահրամանյանԴուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը ՓաշինյանինՍամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ ԿարապետյանԿարևոր՝ առաջին դասարանցիների համար ՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա Քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը՝ ուղիղ