Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել«Ռոսնեֆտի», «Լուկոյլի», ինչպես նաև այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք «դրոններով կազմակերպում են ուկրաինացիների համակարգային ոչնչացումը», հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Украина-ն։

«Շարունակում ենք պատժամիջոցային աշխատանքը, այսօր կա երկու նոր որոշում։ Ուկրաինան համաժամանակացրել է պատժամիջոցները Միացյալ Նահանգների հետ և սահմանափակումներ է կիրառել «Ռոսնեֆտի», նրա ձեռնարկությունների, ինչպես նաև «Լուկոյլ» խմբի մեջ մտնող ընկերությունների նկատմամբ», – նշել է Զելենսկին։

Ըստ նրա, այս ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները արդեն զգալիորեն զրկում են ռուսաստանյան «պատերազմի մեքենան» ֆինանսներից, և դա պետք է շարունակել։

«Բացի այդ, Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանցի մարդասպանների նկատմամբ, որոնք կազմակերպում են ուկրաինացիների համակարգային ոչնչացումը դրոններով», – հավելել է նախագահը։

Զելենսկին ընդգծել է նաև, որ տարվա ավարտին սահմանել է պատժամիջոցային քաղաքականության հիմնական առաջնահերթությունները․ պատժամիջոցների հետագա համաժամանակացում գործընկերների հետ, ԵՄ-ի 20-րդ պատժամիջոցային փաթեթի նախապատրաստում, սահմանափակումների ուժեղացում «ստվերային նավատորմի», ռուսաստանյան ռազմական արտադրության, համագործակցողների և քարոզիչների դեմ։

Ուկրաինայի նախագահի կայքում նշել են, որ Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր, որոնցով ուժի մեջ է մտել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Դրանք վերաբերում են պատժամիջոցների համաժամանակացմանը ԱՄՆ-ի հետ և սահմանափակումների կիրառմանը այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք կապված են ռուսաստանյան տարբեր տեսակի դրոնների արտադրության և շահագործման հետ։

Այսպես, ԱՄՆ-ի հետ համաժամանակացված փաթեթի շրջանակում Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի հետ կապված 26 իրավաբանական անձանց նկատմամբ։

Երկրորդ հրամանագրով սահմանվել են պատժամիջոցներ 36 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան դրոնների արտադրությանը, ուսուցմանը և շահագործմանը։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև այն ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների, FPV-դրոնների և անօդաչու ավիացիոն համալիրների մշակման ու արտադրության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին