Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմի ավարտից հետո Ուկրաինան պետք է շարունակի բուֆերային պետություն մնալ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև․ Օրբան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կարծիքով, պատերազմի ավարտից հետո Ուկրաինան պետք է շարունակի գոյություն ունենալ որպես «բուֆերային պետություն» Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

«Միակ հնարավոր երկարաժամկետ լուծումն այն է, որ պատերազմից հետո ստեղծված կարգը հիմնված լինի այն հիմնարար սկզբունքի վրա, որ Ուկրաինան կրկին կդառնա այն բուֆերային պետությունը, որը նախկինում է եղել», - ասել է նա գերմանական Welt am Sonntag (WamS) թերթին տված հարցազրույցում։

Միաժամանակ, Օրբանը անխուսափելի է համարում ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի տարածքային զիջումները։

«Ռուսաստանը կպահպանի այն տարածքը, որը կհամաձայնեցվի միջազգային խաղաղության կոնֆերանսի ժամանակ, իսկ այս գծից արևմուտք գտնվող ամեն ինչ՝ մինչև ՆԱՏՕ-ի արևելյան սահմանը, կձևավորի ուկրաինական պետության տարածքը, որը կրկին կգոյատևի որպես բուֆերային պետություն», – ասել է վարչապետը։

Ըստ նրա կարծիքի, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը նույնպես պետք է պայմանավորվեն «բուֆերային գոտում գործելու թույլտվություն ունեցող սահմանափակ ուկրաինական զինված ուժերի թվաքանակի և սարքավորումների մասին» և երկու կողմերը պետք է «երաշխիքներ տան, որ ոչ ոք այդ բուֆերային պետությունը չի ենթարկի իր իշխանությանը»։ Օրբանը նշել է, որ այս ամենը քննարկման առարկա է։

«Միջազգային իրավունքը գիտի այն գործիքները, որոնց միջոցով կարելի է ստեղծել երաշխիքների նման համակարգ», - նշել է նա։

Հարցազրույցում Հունգարիայի կառավարության ղեկավարը կոչ արեց «հրաժարվել պատրանքներից և առերեսվել իրականության հետ», ինչպես արտացոլված է ԱՄՆ 28 կետանոց խաղաղության ծրագրում։

«Նախևառաջ, ժամանակը Ռուսաստանի կողմն է, այլ ոչ թե Ուկրաինայի, սա նշանակում է, որ որքան երկար է խաղաղությունը հետաձգվում, այնքան շատ մարդիկ և տարածքներ կկորցնի Ուկրաինան», - ասել է Օրբանը։

Երկրորդ, ըստ նրա, Ռուսաստանը կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսությանը՝ համաձայն ամերիկյան պահանջների։

«Պատժամիջոցները աստիճանաբար կհանվեն, սառեցված ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-Ռուսաստան ներդրումային ֆոնդեր ստեղծելու համար և բիզնեսը կվերսկսվի», - նշել է նա։

Որպես երրորդ կետ, վարչապետը հավելել է. «Այն հեքիաթը, թե եվրոպացիները Ռուսաստանից ստացվող գումարներով են ֆինանսավորելու պատերազմը, ավարտվեց։ Մենք պետք է խոստովանենք մեր քաղաքացիներին, որ այն յուրաքանչյուր եվրոն, որ մենք ծախսել ենք մինչ այժմ և յուրաքանչյուր եվրոն, որը մենք կծախսենք ապագայում Ուկրաինային աջակցելու համար, ամբողջությամբ, 100 տոկոսով, վճարվելու է եվրոպացիների կողմից», – փոխանցում է «Գերմանական ալիքը» («Deutsche Welle»-ը)։

Օրբանը նոյեմբերի 28-ին Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա Հունգարիայի վարչապետի երկրորդ այցն է Մոսկվա՝ 2024 թվականից ի վեր։ Բուդապեշտը պաշտոնապես քննարկել է գալիք տարվա համար ռուսական էժան էներգակիրների մատակարարման հարցը։ Ավելին, Օրբանը կրկին հրավիրել է Պուտինին մասնակցելու Բուդապեշտում կայանալիք Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետո