Խորհրդավոր «գիսաստղ-նավ» է մոտեցել Երկրին՝ մեկ այլ աստղային համակարգից
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
3I/ATLAS խորհրդավոր միջաստղային օբյեկտը մոտեցել է Երկրին և գտնվում է 300 միլիոն կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Գիտնականների խոսքով՝ միջաստղային «գիսաստղ-նավը» նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 8:30-ին, հատել է Երկրից 300 միլիոն կիլոմետր հեռավորության «հոգեբանորեն նշանակալի սահմանը»։ Տիեզերական օբյեկտը շարունակում է օրական մոտ 2 միլիոն կիլոմետրով կրճատել իր հեռավորությունը մեր մոլորակից։ Հետևաբար, չորս շաբաթից գիսաստղի և Երկրի միջև նվազագույն հեռավորությունը կկազմի 269 միլիոն կիլոմետր, որից հետո 3I/ATLAS-ը կսկսի լքել Արեգակնային համակարգը, պարզաբանել են գիտնականները։
Հետևեք մեզ՝ այստեղ



