Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տեխնոլոգիական զարգացումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր է համաշխարհային մրցակցության, տնտեսությունների փոխկապակցվածության և նորարարության դինամիկայի արագ փոփոխությունների համատեքստում։ Ժամանակակից աշխարհում ինտելեկտուալ ներուժն ու գիտելիքը դարձել են ոչ միայն տնտեսական աճի, այլև ազգային անվտանգության, միջազգային քաղաքականության և հասարակական կայունության առանցքային գործոններ։

Հայաստանը, չնայած փոքր բնակչությանը, ունի չօգտագործված ինտելեկտուալ մեծ ներուժ, որի ամբողջական բացահայտումը կարող է արմատապես փոխել երկրի զարգացման ուղին։ Այս ներուժը ոչ թե սահմանափակվում է Հայաստանի տարածքում ապրող մասնագետներով, այլև ընդգրկում է աշխարհասփյուռ հայության հսկայածավալ հնարավորությունները, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական և կապի տեսանկյունից կարող են անգնահատելի դեր ունենալ երկրի տեխնոլոգիական վերափոխման գործում։

Եթե վերլուծենք միջազգային հաջողված փորձը, օրինակ՝ Իսրայելի ճանապարհը, ապա պարզ կդառնա, որ տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր է նաև փոքր երկրներում, եթե պետությունը կարողանում է ճիշտ օգտագործել իր մարդկային կապիտալը, ստեղծել նորարարության խթանման համար բարենպաստ միջավայր և համադրել սեփական ներուժը արտաքին հնարավորությունների հետ։ Իսրայելը տեխնոլոգիական առաջատար դառնալու համար երկար տարիներ հետևողականորեն ներդրումներ է արել կրթության, գիտահետազոտական ինստիտուտների և ստարտափ մշակույթի զարգացման մեջ, խրախուսել է վենչուրային կապիտալի ներհոսքը և պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը։ Այս ամենը թույլ է տվել, որ այս փոքր պետությունը ոչ միայն ապահովի բնակչության բարձր կենսամակարդակ, այլև միջազգային հարթակներում ունենա կայուն դիրք՝ դառնալով տեխնոլոգիական նորարարության կարևոր կենտրոն։

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման մասին տարիներ շարունակ խոսվել է մեծ ոգևորությամբ՝ հաճախ հիմնվելով արագ աճի տպավորիչ թվերի, ծրագրային հայտարարությունների և «փիառ արշավների» վրա։ Սակայն այդ աճը դեռևս չի վերածվել այնպիսի համակարգային արդյունքների, որոնք կարող են տնտեսության համար ստեղծել նոր հիմք՝ ապահովելով երկարաժամկետ մրցունակություն և տնտեսական անկախություն։ Խնդիրն այն է, որ հաճախ գերակշռել է ցուցադրականությունը, ոչ թե ռազմավարական մոտեցումը։ Պետական քաղաքականությունն ավելի շատ շեշտը դրել է արագ արդյունքների ու հանրային հնչեղության վրա, քան խորքային և շարունակական զարգացման։ Շատ հաճախ ՏՀՏ ոլորտի հաջողությունները ներկայացվել են որպես ազգային նվաճումներ այն պայմաններում, երբ բացակայում է համընդհանուր համապարփակ մոտեցումը, որը կարող էր երկարաժամկետ կտրվածքով ապահովել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։

Բացի այդ, ոլորտի ներսում առկա են նաև կառուցվածքային խնդիրներ, որոնք մասամբ պայմանավորված են պետական քաղաքականության, մասամբ էլ՝ հասարակական մենթալիտետի առանձնահատկություններով։ Շատ մասնագետներ, հատկապես բարձր որակավորում ունեցողները նախընտրում են աշխատանքային և զարգացման հնարավորություններ փնտրել արտերկրում, կամ իրենց ստարտափերը գրանցել և զարգացնել օտար երկրներում՝ առավել բարենպաստ հարկային, իրավական և ֆինանսական միջավայրի պատճառով։ Սա հանգեցնում է նրան, որ ազգային ինտելեկտուալ ռեսուրսի զգալի մասը արտահոսում է Հայաստանից, իսկ երկրում մնում է ավելի սահմանափակ ներուժ։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ հայ մասնագետներ, որոնք հաջողության են հասնում արտերկրում, հաճախ չեն կարողանում ինտեգրվել հայրենական տեխնոլոգիական միջավայրին՝ հանդիպելով կառավարչական խոչընդոտների, բյուրոկրատիայի և նորարարական նախաձեռնությունների հանդեպ անվստահության։

Եթե Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական առաջատար, պետք է արմատապես փոփոխի իր ռազմավարությունը՝ կենտրոնանալով սեփական տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելու և արտահանելու վրա։ Այս նպատակին հասնելու համար պետությունը պետք է ձևավորի խրախուսող օրենսդրական և հարկային դաշտ, որը կգրավի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, կխթանի ստարտափերի զարգացումը և նորարարական գաղափարների իրագործումը հենց Հայաստանում։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ոչ միայն հայաստանցի, այլև սփյուռքահայ և միջազգային մասնագետները ցանկանան ներդրումներ անել, ընկերություններ հիմնել, գիտահետազոտական նախագծեր իրականացնել՝ վստահ լինելով, որ իրենց գործունեությունը խրախուսող հանգամանքներ են առկա և ոչ թե հակառակը։

Այստեղ առանցքային է միջազգային համագործակցության ուղղությունը։ Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում անհնար է մեկուսացած զարգանալ, և Հայաստանն այս առումով պետք է դառնա գլոբալ տեխնոլոգիական համակարգի լիարժեք մաս։ Արտաքին աշխարհի լավագույն փորձի և տեխնոլոգիաների ներգրավումն անհրաժեշտություն է, և այս առումով մեծապես կարևոր են այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ՝ NVIDIA-ի ներդրումը Հայաստանում՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Չնայած կառավարության կողմից բարձրացված աղմուկին և «արհեստական բանականության գործարան» կառուցելու վերաբերյալ «աննախադեպիզմի» հռետորաբանությանը, իրականում թեև այս քայլն ինքնին դրական է, այդուամենայնիվ, շատ փոքր է համաշխարհային տեկտոնիկ փոփոխությունների համատեքստում։

Մյուս կողմից էլ՝ այդ որոշումն ավելի շատ սփյուռքի հայերի ու ոլորտային մասնավոր նախաձեռնությունների արդյունք է, քան պետական համակարգված քաղաքականության արդյունք։ Հետևաբար, պետությունը պետք է ոչ թե բավարարվի փոքր հաջողություններով, այլ խորացնի համագործակցությունը ոչ միայն NVIDIA-ի, այլև ամերիկյան, եվրոպական, չինական և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ձևավորելով բազմաբևեռ տեխնոլոգիական գործընկերությունների ցանց։ Տեխնոլոգիական դիվերսիֆիկացիան այլևս ոչ թե ընտրության, այլ գոյության հարց է։ Մեկ կամ մի քանի ընկերության վրա հույս դնելը կամ միայն մեկ երկրի հետ տեխնոլոգիական կապերին ապավինելը կարող է կտրուկ վտանգի տակ դնել երկրի տեխնոլոգիական ինքնիշխանությունը և տնտեսության կայունությունը։ Հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է համագործակցել թե՛ արևմտյան, թե՛ ասիական ընկերությունների հետ, ներգրավվել միջազգային գիտահետազոտական և զարգացման կոնսորցիումներին, մասնակցել տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների աշխատանքներին և ստեղծել բազմաբնույթ արտադրանք ու ծառայություններ, որոնք կարող են լինել մրցունակ միջազգային շուկայում։

Միաժամանակ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները պետք է դուրս գան միայն ծառայություններ մատուցողի դերից՝ ստեղծելով մրցունակ արտադրանք և օգտագործելով սեփական տեխնոլոգիական լուծումները, որոնք արտերկրում կարող են ունենալ պահանջարկ։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է կրթության և գիտահետազոտական ոլորտների բարեփոխումներ, մասնագիտական կրթության արդիականացում, նորարարության ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, վենչուրային կապիտալի ներգրավում, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների սերտ համագործակցություն։ Ցավոք, մինչ այժմ նման համակարգված ռազմավարություն չկա, կամ այն բավականաչափ հետևողականորեն չի իրականացվում։ Շատ անգամ ոլորտի հաջողությունները պայմանավորված են եղել անհատական նախաձեռնություններով, սփյուռքի աջակցությամբ, կամ միջազգային կազմակերպությունների նախագծերով, ոչ թե պետական քաղաքականության հետևողականությամբ։

Մեկ այլ կարևոր խնդիր է տեխնոլոգիական ոլորտի հանրային ընկալման և հասարակական մենթալիտետի հարցը։ Նորարարության մշակույթը պետք է դառնա հասարակական արժեք, իսկ ձախողումներն ընկալվեն որպես զարգացման անբաժանելի մաս։ Հարկավոր է խրախուսել ոչ միայն հաջողությունները, այլև փորձարկումները, ռիսկերը, նորարարական գաղափարների իրագործումը՝ ուսումնական հաստատություններից մինչև գործարար միջավայր։ Այս համատեքստում պետությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես կարգավորող, այլև խթանող, գործընկեր, աջակցող կողմ։ Օրենսդրական բարեփոխումները, հարկային արտոնությունները, ներդրումային միջավայրի բարելավումը, կրթության ոլորտի արդիականացումը և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորումն անհրաժեշտ է դարձնել առաջնահերթություններ։

Միևնույն ժամանակ, պետք է ձևավորել արդյունավետ պետական-մասնավոր համագործակցության մոդել, որը թույլ կտա համադրել պետական ռեսուրսները, մասնավոր հատվածի նախաձեռնողականությունը և սփյուռքի ներուժը՝ ստեղծելով համազգային տեխնոլոգիական շարժում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն