Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զավթման ու ավիրման անգերազանցելիություն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց 2018 թվականին, շատերն, ըստ էության, համարում են իշխանության զավթում: Այո, առանց զոհերի, առանց արյունահեղության, բայց, միևնույնն է, իշխանության զավթում: Բնութագրական ու, միաժամանակ, պարադոքսալ պահն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այդպես էլ չկարողացավ ու չի կարողանում լիարժեք իշխանություն համարել: Նա շարունակաբար նորանոր «զավթումներ» իրականացնելու անդադար մղում ունի: Ու անցած 7 տարին դա դրսևորվել է բազմիցս:

Հարցն այն չէ միայն, որ Փաշինյանը, ենթադրենք, վախեր ու տագնապներ ունի՝ իշխանություն կորցնելու, կամ, ենթադրենք, իրեն թույլ է զգում, միգուցե ամեն թփի տակ դավադրություն է տեսնում: Հարկավ, կարելի է դրա անունը «հեղափոխություն» դնել ու ասել, թե՝ հեղափոխությունն ունի սկիզբ, բայց չունի ավարտ: Ուստի, հեղափոխականության գծի վրա Փաշինյանի կարգի գործիչները տեսնում են նաև իրենց քաղաքական կենսունակության կամ երկարակեցության հարցի լուծումը: Որպես կանոն՝ դա փակուղի և ինքնախաբեություն է, բայց հարցն այն է, որ իրենք «տեսնում են»:

Գործադիր իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը վաղ թե ուշ պետք է հարձակվեր նաև օրենսդիր իշխանության վրա: Այն է՝ զավթեր Ազգային ժողովը: Ու 2018 թվականի հոկտեմբերին դա տեղի ունեցավ: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց հարձակվել Ազգային ժողովի վրա, շրջապատել խորհրդարանի շենքը: ԱԺ-ն գրավվեց: Նախորդ կազմը ցրվեց, իսկ 2018-ի դեկտեմբերի արտահերթ, կարելի է ասել՝ ձևական ընտրություններով ձևավորվեց խորհրդարանի նոր կազմ: Թվում էր, թե՝ վերջ, հիմա արդեն «նոր իշխանությունը» վերջապես գործի կանցնի, մանավանդ որ երկրի առաջ բազմաթիվ ծանր մարտահրավերներ կային:

Բայց Փաշինյանի պլաններն այլ էին: Արդեն 2019-ի գարնանը ծավալվեց դատարանները զավթելու գործընթացը: Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող, արդեն նաև ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Փաշինյանը, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները, կոչ արեց, որ իր կողմնակիցները, այդ թվում՝ պետական իշխանության ներկայացուցիչները, պաշտոնյաները հարձակվեն դատարանների վրա: Քաղաքագիտական առումով դա ուզուրպացիա է՝ իշխանության ապօրինի յուրացում:

Բայց հարձակումը տեղի ունեցավ: Դատարանները, կարելի է ասել, զավթեցին: Այդ զավթումը հասավ այնպիսի խեղաթյուրման, որ ակնհայտ կուսակցականների սկսեցին դատավոր նշանակել:

Հաջորդ քայլը Սահամանադրական դատարանի զավթումն էր, որ ուղեկցվեց արհեստավարժ, սկզբունքային ու հարգված իրավաբանների՝ դատավորական էլիտայի վարկաբեկմամբ, լռեցմամբ և այլ կամայականություններով: Ու հարցը միայն ՍԴ նախագահի անձի թիրախավորման մասին չէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը ծանր համավարակի վտանգի առաջ էր, եթե ոչ վտանգի մեջ, երբ շատերին տեսանելի էր, որ առջևում պատերազմ է լինելու, Փաշինյանի ուշքն ու միտքը ՍԴ-ն զավթելն էր:

Զուգահեռաբար, Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց սատելիտներով փայլուն իրականացրեցին առողջապահական և կրթական համակարգերի զավթումները: Գրեթե բոլոր բուժհաստատությունների ղեկավար նշանակվեցին քպական կամ նրանց նկատմամբ լոյալ անձինք: Իսկ մանկապարտեզների, դպրոցների տնօրեններ սկսեցին նշանակվել քպականներ կամ նրանց հավասարեցված իրենց ազգուտակի, խնամի-ծանոթ-բարեկամության ներկայացուցիչներ (ԽԾԲ): Փաշինյանն ու ՔՊ-ն զավթեցին գրեթե բոլոր բուհերը, համալսարանները: Քպացրին, այպես ասած: Ու դա այն Նիկոլ Փաշինյանն է, որը տարիներ շարունակ բղավում էր բուհերի և, ընդհանրապես, կրթական համակարգի ապակուսակացականացման անհրաժեշտության մասին:

Հետո սկսվեց, ավելի ճիշտ առանձին թափով ծավալվեց տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ-երի զավթման գործընթացը: Հատկապես 2021-ից սկսած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, պարտվելով ՏԻՄ ընտրությունների գերակշիռ մասում, սկսեցին զանազան խարդավանքներով կեղծել ընտրողների կամքը՝ ձերբակալել ու կալանավորել ընտրված ոչ քպական համայնքապետերին, ավագանու անդամներին, ահաբեկել, վախեցնել, ճնշումներ բանեցնել ու... նշանակել իշխանության կամակատարների: Մաքսիմում արտահերթ ընտրություններով հասնել իրենց նպատակին: Այսինքն, չէին ընտրվում, բայց զավթում էին ՏԻՄ-երը: Ու դեռ զավթում են, Գյումրին վկա:

Զուգահեռաբար, անցան մարդկանց ունեցվածքի զավթմանը: Տարբեր զավթումներ եղել են անցած 7 տարվա ընթացքում, բայց երևի ամենից բնութագրականը ՀԷՑ-ի խլման օրինակն է, որ վերջին շրջանում իրականացվեց:

Կարծում եք, թե վե՞րջ: Ամենևին:

Ահա արդեն կես տարուց ավելի է, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն կենտրոնացել են Հայ առաքելական եկեղեցին զավթելու վրա: Մի խոսքով, հիմա զբաղված են Եկեղեցու զավթման գործընթացով:

Հասկանո՞ւմ եք, Փաշինյանին իշխանությունը երբեք շատ չի թվում, նա ուզում է լինել Հայաստանի ամեն ինչը՝ վարչապետը, ԱԺ նախագահը, բոլոր ատյանների բոլոր դատավորները: Փաշինյանը ուզում է համարվել ամեն ինչի նախարարը, երկրի գլխավոր ակադեմիկոսը, բոլոր բուհերի բոլոր առարկաների ավագ դասախոսը, բոլոր գիտությունների դոկտորը, երկրի գլխավոր հարկահանն ու մաքսավորը, բոլոր մարզական ֆեդերացիաների նախագահը, գլխավոր շտաբի պետն ու ոստիկանապետը, երկրի գլխավոր բանտապետը...

Իշխանությունից նա չի հագենում: Դա՝ ինչպես մարդու աչքը կշտանալու մասին հայտնի հեքիաթում:

Նա ուզում է, որ Հայ առաքելական եկեղեցին վերացվի, փոխարենը ստեղծվի ՀՀ եկեղեցի, որը ուղիղ գծով կենթարկվի իրեն, իր նշանակած քպական «կաթողիկոսով», իր խմբագրած սաղմոսներով...

Բայց ամենից կարևորը. Փաշինյանն ու ՔՊ-ն նորից նախապատրաստվում են իշխանությունը զավթելուն, իսկ ավելի ճիշտ՝ վերազավթելուն:

Ինչո՞ւ ենք ասում՝ զավթել: Դե, որովհետև Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց ոչ լեգիտիմ են և իրապես ազատ և օրինական ընտրությունների պարագայում (առանց վարչական ռեսուրսի, ոստիկանական տեռորի) չունեն ընտրվելու որևէ շանս: Հենց դրա համար էլ հիմա ավելի շատ կենտրոնացած են «մոլդովական սցենարի» վրա, այսինքն՝ նպատակադրվել են արհեստականորեն մեկուսացնել, լռեցնել, կասեցնել բոլոր ընդդիմադիր ուժերին, որպեսզի առաջիկա ընտրություններին լինի միայն 1 առաջադրվող կուսակցություն՝ ՔՊ-ն ու մի քանի այլ անվանմամբ «քպ»-ներ, այսպես ասած՝ «սատելիտներ» կամ քույր-«կուսակցություններ»:

Այո, պատրաստվում են վերազավթել իշխանությունը: Վերազավթել, որովհետև, ըստ Սահմանադրության, «իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Իսկ Փաշինյանը և ՔՊ-ն վաղուց ժողովրդալույծ են եղել, չկա ոչ մի ժողովուրդ նրանց թիկունքին...

Փաշինյանի ասելով՝ ստացվում է, որ պետք է փոխենք Սահմանադրությունը, փոխենք մեր երկրի անվանումը, փոխենք մեր հավատքը, փոխենք մեր դաշնակիցներին ու բարեկամներին, փոխենք մեր պատկերացումները՝ մեր պատմության ու ազգային արժեքների մասին, փոխենք մեր երազանքներն ու ազգային իղձերը: Արարատը, մոռանանք Արցախը, մոռանանք Մուշը, Վանը, Բիթլիսը, մոռանանք Շուշին... Ամեն ինչ մոռանանք ու զիջենք, միայն թե ինքն ու իր խմբակը մնան իշխանության: Իսկ գուցե ավելի ճիշտ է փոխել հենց նման իշխանությո՞ւնը: Իշխանություն, որ բառացիորեն ոչինչ չի տվել՝ կորուստներից, մահերից ու ավերներից բացի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով