Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտնականները պարզել են աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկում տասնյակ հազարավոր ցնցումների պատճառները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գիտնականները պարզել են, որ հունական Սանտորինի կղզու մոտ այս տարվա սկզբին տեղի ունեցած տասնյակ հազարավոր երկրաշարժերի պատճառը մագմայի (այսինքն՝ հալված ապարի) ստորգետնյա շարժն էր։

Հետազոտողները ֆիզիկական մոդելներ և արհեստական բանականություն են օգտագործել՝ պարզելու, թե ինչ պատճառներով են մոտ 20 կմ խորության վրա տեղի ունեցել ավելի քան 25 հազար հորիզոնական ցնցումները, հայտնում է BBC-ն։

Արհեստական բանականությունը կարևորագույն գործիքներից մեկն էր․ դրա օգնությամբ գիտնականները վերլուծել են յուրաքանչյուր ցնցման տվյալները և դրանք կապող օրինաչափությունները։

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի դոկտոր Սթիվեն Հիքսը, նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը ֆիզիկական գիտելիքների համադրությամբ մոտ ապագայում կարող է օգնել կանխատեսելու հրաբուխների ժայթքումները։

Հունական Սանտորինի, Ամորգոս և Անաֆի կղզիների մոտ սեյսմիկ ակտիվությունը սկսել է աճել 2025 թվականի հունվարին։ Այնտեղ տեղի են ունեցել տասնյակ հազարավոր երկրաշարժեր, որոնցից շատերի մագնիտուդը գերազանցել է 5.0-ը։

Շատ զբոսաշրջիկներ հեռացել են, իսկ տեղի բնակիչները վախենում էին մերձակա Կոլումբո ստորջրյա հրաբխի մոտալուտ ժայթքումից։ Նաև մտավախություններ կային, որ ցնցումների շարքին կհաջորդի ավելի հզոր երկրաշարժ, ինչպիսին 1956 թվականինն էր, երբ 7.7 մագնիտուդով ցնցումը նույն տարածաշրջանում զգալի ավերածություններ էր գործել։

Science ամսագրում իրենց եզրակացությունները հրապարակած գիտնականները ստեղծել են Սանտորինիի շուրջ երկրակեղևի եռաչափ քարտեզը։ Այնուհետև նրանք նկարագրել են յուրաքանչյուր ցնցման պարամետրերը և դրանց համապատասխանող շարժումն ու լարվածությունը երկրակեղևում։ Սա թույլ է տվել կառուցել մանրամասն մոդել այն բանի, թե կոնկրետ ինչն է հանգեցրել երկրաշարժերի շարքին։

Հետազոտողների թիմը պարզել է, որ ակտիվությունը պայմանավորված է եղել մագմայի հորիզոնական շարժով։ Այն տեղի է ունեցել Սանտորինի կղզու և Կոլումբո հրաբխի տակ՝ մոտ 30 կմ երկարությամբ անցուղով, որը գտնվում է ծովի հատակից ավելի քան 10 կմ խորության վրա։

Ըստ գիտնականների գնահատականների, երկրակեղևով անցած մագմայի ծավալը կարող էր լցնել 200 հազար օլիմպիական լողավազան։ Հենց այդ «ինտրուզիաներն» են (ինչպես դրանք անվանում են երկրաբանության մեջ) իրենց ճանապարհին ճեղքել ապարների շերտերը՝ առաջացնելով հազարավոր ցնցումներ։

«Ցնցումները մեզ այնպիսի տեղեկատվություն են տալիս, ասես, գետնի խորքում սարքեր ունենք, որոնցից տվյալներ ենք ստանում,- բացատրում է հետազոտության առաջատար հեղինակ, սեյսմոերկրաֆիզիկոս Էնթոնի Լոմաքսը։- Երբ վերլուծում ենք «պատկերը», որն այդ երկրաշարժերը ստեղծում են Երկրի մեր 3D մոդելում, այն շատ լավ համընկնում է նրա հետ, ինչ ակնկալում ենք տեսնել մագմայի հորիզոնական շարժի դեպքում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով