Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննարկվել է Իրանի հետ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը։

Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական և արդյունավետ զարգացումը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել 2025 թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ընդունելության և կազմակերպչական աշխատանքի համար։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածություններն էական խթան են լինելու երկու բարեկամ ժողովուրդների միջև կրթամշակութային համագործակցության խորացման և ընդլայնման համար։ Նա հավելել է, որ Իրանում ստորագրված փոխհամագործակցության հուշագրերը կծառայեն որպես ամուր հիմքեր՝ համատեղ կրթական, գիտական և մշակութային նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխադարձ ճանաչման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի բուհերում սովորող իրանցի ուսանողների և շրջանավարտներին առնչվող հարցեր։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի դրույթները, որոնք ընդլայնում են օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու և օտարերկրացի ուսանողների ներգրավման հնարավորությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերին իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության համար։ Նա նշել է, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում նկատելի առաջընթաց է արձանագրվել երկու երկրների համագործակցության ոլորտներում՝ հատկապես մշակույթի, կրթության և գիտության ուղղություններով։ Թահերիի խոսքով՝ մշակույթի ոլորտում փոխգործակցությունը կարող է ծառայել որպես խթան՝ մյուս ոլորտներում ևս համագործակցության ընդլայնման համար։ Իրանական կողմը նաև հետաքրքրվել է ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրով ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մի շարք ընթացիկ և ապագա նախաձեռնությունների, այդ թվում՝ Հայաստանի հնարավոր մասնակցությանը «Ֆաջր» միջազգային կինոփառատոնին, Հայաստանի ազգային գրադարանում իրանական անկյան հիմնման հնարավորությանը և այլ հարցերի։

Հետևեք մեզ՝ այստեղ

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութ