Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան
ԲԼՈԳՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի Հանրապետության առողջ աշխատողներին։
Ուրեմն 2026 թվականի հունվարի մեկից սկսվում է առողջապահության պարտադիր ապահովագրման փուլը։ Այս փուլում 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների վրա դրվում է նոր հարկ ' տարեկան 129000 դրամ։ Հիմա պատկերացրեք թէ ինչ է դա նշանակում՞։ Դուք վճարելու եք գումար, որից համարյա թէ չեք օգտվելու։
Չեք օգտվելու, որովհետև հիվանդանոցի ծախսերը մի քանի անգամ բարձր են լինելու ապահովագրական գումարից և դրանից բացի շատ ծառայությունների վրա այդ ապահովագրությունը չի էլ տարածվելու։ Իմիջայլոց սա ավտոտրանսպորտային ապահովագրությանը բացարձակ նման չէ և այստեղ կիրառվելու է յուրահատուկ համակարգ։ Կարևոր հանգամանք է լինելու հիվանդանոցներ գերբեռնված լինելու փաստը։ Հարցերը բազմաթիվ են և մենք հետամուտ ենք լինելու դրանց բացահայտմանը։Այս կարգի փնթի ապահովագրությունը ընդունելի չէ և պետք է համալիր փորձաքննության ենթարկվի։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



