Երրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԳրեթե մեկ տասնյակ ֆեյսբուքյան գրառում և տեսանյութ։ Նիկոլ Փաշինյանը կարծես ողջ գիշեր չի քնել, դիտել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը և վաղ առավոտից գրառումների շարք սկսել՝ վիրավորական արտահայտություններ անելով թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Հայաստանի մյուս նախագահների հասցեին։ Ընդհուպ վերջիններիս մեղադրելով 44-օրյա պատերազմի պարտության մեջ։
Գործող իշխանության պարագլխի այս ցայտնոտային վարքը արդեն սեփական կուսակիցների մոտ է լուրջ մտահոգություններ առաջացրել։ Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կանչելով հրապարակային բանավեճի՝ Փաշինյանն իրականում միայն մեկ նպատակ է հետապնդում՝ իր հիստերիկ ջղաձգումներով ուղիղ եթերում խլացնելու նախկին նախագահների խոսքը՝ հիստերիկությամբ և լաչառությամբ փորձելով հաղթանակ կորզել։ Իսկ նրանց բավականին հաշվարկված և ողջամիտ արձագանքին, ինչպես նաև բացահայտումներին, պատասխանում է կոնկրետ ջղաձգությամբ ու վիրավորանքներով։
Ըստ էության, սա վկայում է, որ գործող իշխանությունները, որքան էլ փորձում են իրենց բավականին ամուր ցույց տալ, իրականում չափազանց խոցելի են, և ընդդիմության լավ աշխատանքի, հանրությանը իրականությունը ներկայացնելու դեպքում, հնարավոր կլինի Հայաստանում հասնել իշխանափոխության։
Լիլիթ Բադալյան



