Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Ստեփանյան. Էներգախնայող տեխնոլոգիաները կարեւոր են խոշոր բիզնեսի համար

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Banks.am-ին 

- Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:

-Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, եւ դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական նպատակների իրականացմանը։ Եթե անդրադառնանք հատկապես հանքարդյունաբերության ոլորտին, ապա այն համարվում է էներգատար ոլորտներից մեկը, եւ էներգաարդյունավետությունն այդ պատճառով այստեղ ունի առանձնահատուկ նշանակություն։ Այլեւս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը՝ դրա նշանակության որեւէ առանձին բաղադրիչի առումով։

Օրինակ՝ եթե մի կողմ թողնենք, որ հումքի արդյունահանումը, տեղափոխումը եւ վերամշակումը ինքնին էներգատար են ու կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը, ապա դրանց օպտիմալ օգտագործումը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ բնապահպանական տեսանկյունից։ Նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաեւ արտանետումների ծավալները, ինչը կարեւոր է բնապահպանական առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներով ցույց տալ էներգաարդյունավետության եւ բնապահպանության կապը։

Կարող եմ ասել, որ, այո, առնվազն խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները եւ՛ շահութաբեր են, եւ՛ կարեւոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հանրային մտածողությունը բնական ռեսուրսների օգտագործման հարցում դարձնելու ավելի գիտակցված ու խնայող։

- Եթե խոսենք զուտ ԶՊՄԿ-ի մասին, ապա էներգաարդյունավետության բարձրացմանն ի՞նչ քայլեր են կատարվել ձեռնարկությունում վերջին տարիներին եւ ինչ է նախատեսվում ապագայի համար:

- Բնականաբար, ինչպես արդեն նշեցի, հանքարդյունաբերության մեջ՝ գոնե մեր ընկերության օրինակով խոսելով, կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվում կիրառվող տեխնոլոգիաները ավելի էներգաարդյունավետ տարբերակներով աստիճանաբար փոխարինելու ուղղությամբ։ Մեր կայուն զարգացման ռազմավարության մաս է կազմում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ դրա համար մշակվել են մի քանի ուղղություններով ռազմավարական քայլեր։ Դրանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր են, օրինակ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման ծրագրերը, ապագայում՝ ավտոպարկի էլեկտրաֆիկացիան, էներգաարդյունավետ այլ տեխնոլոգիաների կիրառումը։ Կարեւոր եմ համարում նման ծրագրերը նաեւ մեր համայնքներում։ Մեր ազդակիր համայնքներից Սյունիք համայնքում ԶՊՄԿ միջոցներով արդեն տեղադրել ենք արեւային ֆոտովոլտային համակարգեր եւ ջրատաքացուցիչներ մոտ 200 ընտանիքի համար, ինչը հսկայական ծավալ է։ 

 Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Սրա հետ մեկտեղ կարեւոր եմ համարում ընդգծել, որ հանքարդյունաբերությունը կանաչ էներգետիկայի անցման հիմքն է, եւ կայուն զարգացման համատեքստում աշխարհում ավելի ու ավելի շատ են կարեւորում ոլորտը։ Շատ երկրներ հանքարդյունաբերությունը եւ մետաղների մատակարարման շղթան ընդգրկում են իրենց կայուն զարգացման եւ էներգետիկ անցման ռազմավարություններում, քանի որ չի կարող լինել էներգետիկա եւ կանաչ անցում առանց մետաղների։ Այդ առումով Հայաստանը ունի չօգտագործված հսկայական պոտենցիալ եւ՛ հանքարդյունաբերության եւ՛ էներգետիկայի բնագավառում։ 

- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ասել, որ մեր հասարակությունը եւ գործարար համայնքը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կայուն զարգացման խնդիրներին, «կանաչ տնտեսությանը»:

- Կարծում եմ աստիճանաբար գալիս է գիտակցումը, որ սա եւ՛ անհրաժեշտություն է, եւ՛ անխուսափելիություն, եւ երկարաժամկետ կտրվածքում նաեւ տնտեսական շահավետություն։ Իհարկե, սա համատարած չէ եւ շատ անելիք կա։ Խոշոր ընկերությունները, նրանք, որոնք աշխատում են դրսի շուկաների հետ ավելի արագ են ադապտացվում, քանի որ անհնար է պահպանել մրցունակությունը եւ տեղ գրավել շուկայում առանց որոշակի չափանիշներ ներդնելու։ Սակայն ճնշումը պետք է գա նաեւ երկրի ներսից, կարգավորումներով, օրենսդրական փոփոխություններով։ Ոչ թե բիզնեսի վրա լրացուցիչ բեռ դնելու միտումով, այլ հենց՝ հայկական բիզնեսի մրցունակությունը ապահովելու նպատակով։ Այսօր շատերը դա կարող են դեռ չգիտակցել, բայց կարգավորումները եվրոպական շուկաներում, նույնիսկ Չինաստանում շատ արագ են տարածվում եւ շատ բիզնեսներ պարզապես չեն հասցնում ներդնել համապատասխան համակարգեր, կայուն զարգացման հաշվետվողականություն, կառավարման համակարգեր եւ պարզապես դուրս են մղվում շուկայից։ Հայկական բիզնեսին եւս պետք է օգնել ադապտացվել։ 

- Ս.թ. հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում ԶՊՄԿ-ն վերահաստատել էր նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը՝ ներկայացնելով 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը: Ինչպիսի՞ կիրառական նշանակություն ունեն այս հաշվետվությունները ձեռնարկության ամենօրյա աշխատանքի վրա: Ավելի պարզ ասած, ի՞նչ են դրանք տալիս կոմբինատի աշխատակիցներին, համայնքին եւ երկրին:

- Նախ, ինչպես ասացի, կայուն զարգացման հաշվետվողականությունը մրցունակ մնալու համար անհրաժեշտություն է։ Սա այն մինիմումն է, որը վաղ թե ուշ պահանջվելու է ցանկացած ընկերությունից, որը որեւէ կերպ կապված է դրսում որեւէ շուկայի հետ՝ անկախ նրանից արտահանող է, կամ մատակարարման շղթայի որ օղակում է։ Կիրառական առումով սա հենց այն ամենամյա աշխատանքն է, որը հնարավորություն է տալիս հաշվառել, գնահատել եւ համեմատել բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական ոլորտներում ընկերության առաջընթացը եւ բացթողումները, հաջորդ տարվա համար շտկումները նախանշելու համար։ 

- Ներկայացնելով հաշվետվությունը՝ Դուք ասել էիք, որ այն «ներառում է ինչպես մեր նվաճումները, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման մեր հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին»: Որո՞նք են այդ բացթողումները եւ ինչպես դրանք կարող են շտկվել:

- Շտկելու կարիք միշտ կա։ Հատկապես, երբ խոսում ենք ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող ԶՊՄԿ-ի մասին։ Նոր են ներդրվում բազմաթիվ բնապահպանական, կառավարչական եւ սոցիալական համակարգեր, շատ ժամանակ կպահանջվի դեռեւս նախկինում կուտակված խնդիրները լուծելու համար։ Բայց դա հնարավոր է, եւ տարեցտարի իրականացվում է արդիականացման ծրագիրը։ Անցյալ տարի ընդունվեցին ընկերության քաղաքականությունները, այդ թվում՝ բնապահպանական եւ սոցիալական քաղաքականությունները եւ դրանց  լիարժեք ներդրումը եւ կիրառումը դեռեւս աշխատանք է պահանջելու։ Ածխածնային հետքի կրճատման ծավալների եւ ժամկետների առումով հստակ թիրախներ դեռեւս չունենք, եւ ուզում ենք այս տարի շտկել այդ բացը։ Դեռեւս դժգոհ եմ առողջության եւ անվտանգության մշակույթի ներդրումից, ինչը դեռեւս հանգեցնում է միջադեպերի։ Անելիքներ շատ կան։ Նույնիսկ զարգացած երկրների խոշոր ընկերությունները ամեն տարի նոր նշաձողեր են դնում եւ լրացնում բացթողումները։ Կայուն զարգացումը մշտական ադապտացիայի, փոփոխության եւ շտկումների կարիք ունի։ Չկա ընկերություն, որ կարող է ասել, որ շտկելու ոչինչ չունի եւ դա լավ է, քանի որ ապահովում է շարունակական բարելավման համար ջանքերի կենտրոնացում։ 

««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով:

Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին