Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուվրի կողոպուտը իրականացրել են մանր հանցագործներ, այլ ոչ թե պրոֆեսիոնալներ. Փարիզի դատախազ

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փարիզի դատախազ Լոր Բեկկաուն հայտարարել է, որ անցած ամիս Փարիզի Լուվր թանգարանից 102 միլիոն դոլար արժողությամբ պատմական գանձերի հանդուգն կողոպուտը իրականացրել են ոչ թե կազմակերպված հանցավոր աշխարհի պրոֆեսիոնալներ, այլ մանր հանցագործներ, հաղորդում է Reuters-ը։

Երկու շաբաթ առաջ՝ կիրակի առավոտյան, երկու տղամարդ ներխուժել են Լուվր, կոտրել պատուհանը, անկյունային հղկող սարքերով բացել ցուցափեղկերը, ապա փախուստի են դիմել սկուտերների հետևի նստատեղերին՝ երկու համախոհների օգնությամբ։ Կողոպուտը տևել է յոթ րոպեից պակաս։

Քանի որ գողության մեջ կասկածվող չորս անձանցից երեքը, ըստ ենթադրությունների, կալանավորված են, իսկ գանձերը դեռևս չեն գտնվել, իշխանությունները նշում են, որ նրանց նկարագրությունները հիշեցնում են ոչ թե «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ոճով գանգստերների, այլ Փարիզի հյուսիսային արվարձաններից սերող մանր հանցագործների։

«Սա միանշանակ ոչ սովորական հանցագործություն է… բայց այն տեսակի հանցագործություն է, որը սովորաբար չենք կապում կազմակերպված հանցավորության վերին շերտերի հետ», — ասել է Բեկկաուն franceinfo ռադիոյին։

Դատախազը նշել է, որ կասկածյալները «ակնհայտորեն տեղացիներ» են։

Նա հավելել է, որ այս պահին ձերբակալված չորս անձանց՝ այդ թվում՝ կասկածյալներից մեկի ընկերուհու բնութագրերը բնորոշ չեն կազմակերպված հանցավորության պրոֆեսիոնալներին, որոնք ունակ են իրականացնել բարդ գործողություններ։

Ֆրանսիական լրատվամիջոցները ենթադրել են, որ կողոպտիչները սիրողական մակարդակի են եղել, քանի որ փախուստի ժամանակ գցել են ամենաթանկարժեք գանձը՝ կայսրուհի Եվգենիայի թագը, որը պատրաստված է ոսկուց, զմրուխտներից և ադամանդներից, թողել են գործիքներն ու այլ իրեր հանցագործության վայրում և չեն կարողացել այրել բեռնատար մեքենան՝ փախուստից առաջ։

Կողոպուտից մեկ շաբաթ անց ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք կասկածվում են Լուվր ներխուժելու մեջ՝ 34-ամյա ալժիրցու, որը 2010-ից ապրում էր Ֆրանսիայում և ձերբակալվել է Ալժիր մեկնող չվերթին նստելու փորձի ժամանակ, և 39-ամյա տղամարդու, որը նախկինում արդեն հետաքննվում էր ծանրացուցիչ հանգամանքներով գողության համար։

Մյուս երկու կասկածյալները՝ 37-ամյա տղամարդ և 38-ամյա կին, ձերբակալվել են հոկտեմբերի 29-ին, և շաբաթ օրը նրանց մեղադրանք է առաջադրվել։

Առնվազն մեկ անձ, որը մասնակցել է կողոպուտին, դեռևս համարվում է անհետ կորած։

Հիմնվելով բեռնատարում հայտնաբերված ԴՆԹ-ի վրա՝ Բեկկաուն հայտնել է, որ 37-ամյա տղամարդը, ենթադրաբար, եղել է կողոպուտ իրականացրած չորս հոգանոց խմբի կազմում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»