Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արման Թաթոյանը՝ Երևան եկած ադրբեջանցի «փորձագետների» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Բաքվի հայատյաց քարոզիչներին Հայաստան հրավիրելու փաստին է անդրադարձել․

«Բաքվի հայատյաց քարոզիչներին Հայաստանում ընդունել են՝ որպես «խաղաղության  աղավնիների»։ Փաստացի, երեկ Երևանում Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով ընդունել են Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների, որոնք ադրբեջանական պետական իշխանության մաս են ու հայերի նկատմամբ՝ խոշտանգումների գործիք։

Որպես գործընթացներին հետևող մասնագետ՝ միանգամից աչք ծակեց դեպի Հայաստան արցախցիների կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևայի ներկայությունը:

Նա ներկայանում է Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպան, բայց 2022թ. Արցախի շրջափակման ժամանակ թույլ չէր տալիս անգամ շտապօգնության մեքենայի ելքը դեպի Հայաստան։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը դեռ 2023 թ. փետրվարին էր հրապարակել զեկույց՝ մեկ առ մեկ նույնականացնելով շրջափակման հարյուրավոր մասնակիցներին և ապացուցել, որ այդ «էկոակտիվիստները» չունեն շրջակա միջավայրի հետ որևէ առնչություն: Մենք անգամ ապացույցներով հաստատել էինք, որ «էկոակտիվիստների» ֆինանսավորումն ուղիղ ադրբեջանական իշխանության կողմից է:

Շատ լավ հիշում եմ, որ նրանք ակտիվ տարածում էին ոճրագործ Ռամիլ Սաֆարովի նկարը ու ոգեշնչվում դրանից, օրինակ էին իրար բերում: Նրանք ունեին ադրբեջանական իշխանության կողմից իրենց առջև դրված հստակ խնդիր` ստեղծել շղարշ, թե իբր էկոակտիվիստ են, իսկ իրականում Արցախի հայերին մատնել սովի ու տառապանքների` 9 ամիս շարունակ կտրել գազից, էլեկտրաէներգիայից, դեղերից ու բժշկական օգնությունից և սննդից: Այդ ընթացքում ադրբեջանական իշխանությունն անցել էր գործի` սպառնում ու ատելություն էր տարածում հայերի նկատմամբ, կատարում սպանություններ:

Այսպիսի կեղծ փորձագիտական հավաքներով ՀՀ իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, թե վերջնական խաղաղությունն արդեն հաստատված իրողություն է՝ անտեսելով այն փաստը, որ Հայաստան ժամանած կազմն ամբողջությամբ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պրոպագանդիստներ են։

Կցում եմ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի գրեթե 300 էջ  ունեցող զեկույցը, որտեղ ժամանակին տեղավորել ենք այն հսկայածավալ ապացույցները, որոնցով հաստատվում են Արցախն աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ և նրանց թշնամանքը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել