Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր կյանքի շարժիչ ուժն Արմենն է, իր մեջ իմ Զավենին էլ եմ տեսնում». Զավեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որդիներս՝ Զավենն ու Արմենը, զույգ եղբայրներ են: Միասին անցավ նրանց մանկությունն ու պատանեկությունը, միասին էլ զորակոչվեցին բանակ և ծառայում էին։ Բնավորությամբ և՛ նման էին իրար, և՛ շատ տարբեր։ Արտաքնապես ինձ համար տարբեր էին իրարից, բայց ուրիշների աչքին՝ շատ նման։ Շատ աշխույժ երեխաներ էին, Արմենի աշխուժությունը մի քիչ ավելին էր։ Զավենը համեստ էր, հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լարիսան՝ Զավենի և Արմենի մայրիկը։

Տղաները ծնվել են Վարդենիսում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ Զավենը լավ էր սովորում։ «Շատ կազմակերպված երեխա էր թե՛ դպրոցում, թե՛ քոլեջում։ Միջոցառումներ էր կազմակերպում։ Այնպես չէ, որ իր համար յուրահատուկ սիրելի առարկա կար, բոլոր առարկաների հանդեպ վերաբերմունքը նույնն էր»։

Դպրոցն ավարտելուց հետո եղբայրներն ընդունվել են Վարդենիսի Բադեյան պետական քոլեջը։ Երեք տարի ուսանելուց հետո իրենց ուժերով ընդունվել են ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետը։ Ուսանող լինել տղաները չեն հասցրել, ընդունվելուց հետո 2019 թվականի հուլիսի 21-ին զորակոչվել են ժամկետային զինծառայության։ Տղաներն առաջին վեց ամիսը ծառայել են Էջմիածնի ինժեներասակրավորական զորամասում։ Այնուհետև տեղափոխվել են Ագարակի զորամաս։ «Ծառայության հանդեպ երկուսի վերաբերմունքն էլ շատ դրական է եղել։ Շատ համարձակ էին, խելամիտ։ Երբեք չեմ մտածել, որ կարող են ինչ-որ դժվարություն ունենալ ծառայության ժամանակ, քանի որ վստահ էի՝ կարող են իրենց մասին հոգ տանել, իրենց պաշտպանել։ Այդպես էլ կար։ Կարգապահ, կազմակերպված զինվորներ են եղել և՛ Էջմիածնի, և՛ Ագարակի զորամասերում։ Բնույթով տրտնջացող չէին։ Ասեմ ավելին՝ Զավենն ուներ առողջական խնդիրներ, բայց ինձ թույլ չտվեց, որ որևէ կերպ փաստաթղթեր ներկայացնեմ, և իրեն ազատեն ծառայությունից, կամ գուցե տարկետում ստանար։ Կտրականապես արգելեց ձեռք տալ այդ թղթերին»։

Տղաների սովորական ժամկետային ծառայությունն ընդհատվում է սեպտեմբերի 27-ի պատերազմով։ «Հոկտեմբերի 2-ի գիշերը կամ ամսի 3-ին իրենց տեղափոխեցին Ջրական»։ Զավենն անմահացել է հոկտեմբերի 9-ին։ Այդ՝ մեզ համար կարճ թվացող օրերի ընթացքում Զավենը եղբոր և ծառայակից ընկերների հետ հասցրել է լինել մի շարք թեժ կետերում։ «Հոկտեմբերի 9-ին տղաներին տեղափոխելիս են եղել Դիլի գյուղ։ Իշխանաձորի խաչմերուկում տղաներն ԱԹՍ են նկատել: Մինչ դա մի քանի օր առաջ էլ էին նկատել, պատսպարվել էին, որպեսզի վտանգն անցնի, հետո շարունակեն ճանապարհը։ Այդ չարաբաստիկ օրը կրկին նկատում են, որ օդում ԱԹՍ կա, այն իրենց ֆիքսել էր։ Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մոտենում է տղաներին, թե՝ ինչո՞ւ եք դրսում կանգնել։ Զինվորներն արձագանքում են, որ ԱԹՍ-ն են նկատել, վտանգն անցնի, նոր կշարժվեն։ «Դա ձեր գործը չէ, ՀՕՊ-ի գործն է, նստեք մեքենաները ու գնացեք»։ Տղաները տեղավորվում են մեքենայի մեջ, շարժվելուց րոպեներ անց ԱԹՍ-ն թիրախավորում է մեքենան։ Միայն Արմենս է ողջ մնացել, հարվածի հետևանքով նա մեքենայից դուրս է շպրտվել։ Նա կոտրվածքներ ու այրվածքներ էր ստացել։ Այս ընթացքում մի քանի վիրահատության է ենթարկվել։ Նման դաժան ճակատագիր բաժին հասավ մեզ»։ 18 զինծառայող է զոհվել այդ օրը, քրեական գործ է հարուցվել, մինչ օրս ընթանում են դատական նիստեր։

Երբ մեքենային հարվածում են, լուրը հասնում է Վարդենիս։ «Գիշերը ժամը մեկին նոր իմացել ենք այդ մասին։ Երեխեքից տեղեկություն չունեինք։ Արմենին տեղափոխել էին Գորիսի հոսպիտալ։ Նա կողմնորոշվել էր, հայրիկի հեռախոսահամարը հիշել։ Զանգեց. «Պապա՛, ես վիրավոր եմ, Զավոն էլ չգիտեմ, թե ուր է»։ Մեր փողոցում էլ շարժ կար, մարդիկ գնում, գալիս էին, ամուսնուս ընկերներն էին, լուրը հասել էր իրենց։ Ճանապարհվեցին Գորիս։ Արմենը էլի կապվել էր հայրիկի հետ, որ իրեն տեղափոխում են Երևան՝ Մուրացան հիվանդանոց։ Հայրիկը Գորիսի ճանապարհին հանդիպել էր Արմենին։ Հետո ամուսինս հասնում է այնտեղ, որտեղ դեպքը եղել էր։ Երեխաներն արդեն ցելոֆանների մեջ են լինում։ Հերթով բացում է, Զավոյիս ճանաչում է...»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր կյանքի շարժիչ ուժն Արմենն է դարձել։ Նա հրաշքով վերածնվել է։ Իր մեջ իմ Զավոյին էլ եմ տեսնում։ Արմենս հետագայում կրթությունը շարունակեց Երկրաբանության ֆակուլտետում և կարծես իր ու եղբոր երազանքը կյանքի կոչեց։ Այդ մասնագիտությունն էին ընտրել, որ հետագայում էլ Զոդի ոսկու հանքում աշխատեին»։

Հ. Գ.- Զավեն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն» մեդալներով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան