Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարաձգել է Ադրբեջանից ալյումինե ժապավենի ներմուծման մաքսատուրքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երկարաձգել է Ադրբեջանից և Չինաստանից ներմուծվող ալյումինե ժապավենի հակադեմպինգային մաքսատուրքը մինչև 2026 թվականի հունիսի 29-ը։
Կիրառվող միջոցը նախատեսված էր ավարտել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչությունը ստացել է դիմում, որից հետո 2025 թվականի հունիսի 30-ին կրկնակի հակադեմպինգային հետաքննություն է սկսվել։
«ԵԱՏՄ կարգավորող շրջանակը նախատեսում է գործող հակադեմպինգային միջոցի երկարաձգում կրկնակի հետաքննության տևողությամբ, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում»,- հիշեցրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային բլոկում։
Մաքսատուրքի դրույքաչափը կազմում է Ադրբեջանից ներմուծվող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 16,18%-ը և Չինաստանից ներմուծվող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 13,14%-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































