Ինդոնեզիայում ժայթքել է Լեւոթոբի Լակի-լակի հրաբուխը
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինդոնեզիայում հերթական անգամ ժայթքել է Լեւոթոբի Լակի-լակի հրաբուխը, մոխրի սյան բարձրությունը հասել է 4 000 մետրի, տեղեկացրել է ինդոնեզական Metro TV հեռուստաալիքը։
Նախորդ ժայթքումը տեղի էր ունեցել չորեքշաբթի։
«Լեւոթոբի Լակի-լակի հրաբուխը, որը գտնվում է Արեւելյան Ֆլորեսում, Արեւելյան Նուսա Թենգարայում, կրկին ժայթքել է այսօր վաղ առավոտյան»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Լեւոթոբի Լակի-լակի հրաբխի դիտակետի աշխատակից Էմանուել Ռոֆինուս Բերեն հայտնել է, որ ժայթքումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, մոխրի սյունը գրանցվել է գագաթից մոտ 4 000 մետր բարձրության վրա։ Դրան հաջորդել է մեկ այլ փոքր ժայթքում, որն առաջացրել է մոխրի սյուն, որը հասել է 1 500 մետրի։
Լեւոթոբի Լակի-լակի հրաբխի ներկայիս վտանգավորության կարգավիճակը մնում է IV կամ «Զգուշացում» մակարդակում։ Բնակիչներին խորհուրդ է տրվում զերծ մնալ գործունեությունից ժայթքման կենտրոնից 6-7 կիլոմետր հարավ-արեւմուտք, հյուսիս եւ հյուսիս-արեւելք շառավղով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































