Ավստրիայում բախվել են լեհական ավտոբուսն ու բեռնատարը, կան զոհեր
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրիայում՝ Չեխիայի սահմանի մոտ, բախվել են լեհական համարանիշներով ավտոբուս եւ բեռնատար, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, տեղեկացրել է RMF24-ը։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի առավոտյան՝ Դրազենգոֆեն քաղաքի մոտ գտնվող A5 մայրուղում, Չեխիայի եւ Սլովակիայի սահմանի մոտ։ Բեռնատարը բախվել է լեհական ուղեւորատար ավտոբուսին, որում 22 ուղեւոր եւ երկու վարորդ կային։
Բեռնատարի վարորդը տեղում մահացել է, երկու մարդ ծանր վիրավորվել է, իսկ մի քանիսը ստացել են թեթեւ վնասվածքներ։
Ավտոբուսի վարորդներից մեկը ճզմված մնացել է խցիկում, նա ստիպված է եղել սպասել մասնագիտացված սարքավորումներով փրկարարներին։
Նշվել է, որ վթարում ներգրավված բոլոր մեքենաներն ունեցել են լեհական համարանիշներ։ Թե որտեղից եւ ուր էր գնում ավտոբուսը՝ առայժմ հայտնի չէ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































