Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավապահ համակարգը մեկ անձի սպասարկման տակ դնելու ծանր հետևանքները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չէ՛, սա մարտական գործողությունների ամփոփաթերթիկ չէ, այլ ընդամենը 1-2 օրվա քրեական լրահոսից ծաղկաքաղ: Աբովյանում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ, երկուսի վիճակը գնահատվում էր ծանր: Արամուսում դաշտային աշխատանքների գնացող երկու տարեց ամուսինների գնդակահարել են: Որոշ ժամանակ անց մարդասպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Չարենցավանում հուղարկավորության արարողության ժամանակ հենց եկեղեցում ինչ-որ մեկը դանակահարել և սպանել է հանգուցյալի քավորին: Հետագայում հաղորդվեց, որ դանակահարողը հոգեբուժարանում հաշվառված անձ է:

Բոլոր այս հանցագործությունները կատարվել են, կրկնենք, ընդամենը 1-2 օրվա ընթացքում, անցյալ շաբաթավերջին: Տարօրինակ զուգադիպությամբ՝ բոլորն էլ կատարվել են Կոտայքի մարզում, բայց կարող էր լինել և մեկ այլ մարզում, դրա վրա չարժե հատուկ սևեռվել: Ու մյուս մարզերում էլ վիճակը շատ չի տարբերվում:

Առաջին անգամը չէ, որ ուշադրություն ենք հրավիրում երկրում տիրող հանցածին իրավիճակի, հանցավորության, մանավանդ՝ անձի կյանքի ու առողջության դեմ ուղղված ոճրագործությունների աճի անժխտելի ու խայտառակ երևույթի վրա:

Ընդգծենք, որ վերը թվարկված դեպքերը, կրակոցները, դանակահարությունը, սպանությունները քաղաքականության կամ հասարակական-քաղաքական անցուդարձի հետ կապ չունեն (հասկանալի է՝ բացառությամբ Փարաքարի ողբերգության ու դրան հաջորդող ժամանակաշրջանում տիրող վիճակի): Բայց դրանք անխտիր կապ ունեն երկրի կառավարման վիճակի հետ: Կապ ունեն երկրում ու հասարակության մեջ տիրող մթնոլորտի ու ձևավորված միջավայրի հետ:

Կարելի է ու արժե որոշակիորեն բացել մատնանշված կապերը:

Թեպետ, եթե խիստ հակիրճ, ապա երբ ոստիկանության, առհասարակ իրավապահ համակարգի փոխարեն այդ ամենից ձևավորում ես ընդամենը «ախռանկա», ապա հետևանքը լինում է նման խայտառակ վիճակը: Ավելին, երբ պետության ղեկավարի փոխարեն ունես ատելություն սերմանող, ստող ու ցանկացած պատասխանատվությունից «կռուտիտներով» խուսափող անձ, ապա հետևանքը անխուսափելիորեն լինում է նման պատկերը: Ու ընդհանրապես, երբ մասնագիտացված կառույցների և օղակների փոխարեն ձևավորում ես իշխանության ղեկավարին «անձնական հավատարմության», շողոքորթելու և քծնելու կարողության վրա ձևավորված ինչ-որ «օֆիսներ», հետևանքը լինելու է և լինում է սա:

Ուզում ես՝ պատրաստվիր ընտրությունների, ուզում ես՝ մի պատրաստվիր:

Պարադոքսալ է հնչում, բայց որքան շատ են Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանը վերածում ոստիկանապետության, այնքան ավելանում են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, կրակոցները, դանակահարությունները, սպանությունները: Որքան շատ են խոսում «բարեփոխված ոստիկանությունից», այնքան ավելի ցցուն ու դաժան երանգներով են դրսևորվում այդ ոլորտի անգործության կամ թերի գործունեության հետևանքները:

Ինչո՞վ են զբաղված վերջին տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչականը, դատախազությունը, դատարանները: Բոլոր այդ կառույցները գերազանցապես զբաղված են Փաշինյանին քննադատողներին հետապնդելով, գաղտնալսելով, հրապարակային ակտիվություն դրսևորողներին ահաբեկելով, զբաղված են Նիկոլ Փաշինյանի ու առանձին «ընտրյալ» քպականների պահպանությունն ապահովելով: Գործնականում, հարկատուների հաշվին գոյություն ունեցող բոլոր այդ պետական կառույցներն զբաղված են մեկ անձի պահպանությունն ու քմահաճույքները սպասարկելով: Ի լրումն՝ իր ընդդիմախոսների նկատմամբ ունեցած անառողջ ցանկությունները («ԱԱԾ պադվալները լցնել», «բանտերը լցնել» և այլն) բավարարելով:

Ի դեպ, իշխանության նման թուլությունը և ոստիկանության, իրավապահ համակարգի «կողմնակի զբաղվածությունը» ամենից արագ զգում են հենց քրեածին տարրերը: Զգում են և փորձում են օգտվել իրավիճակից:

Ինչ վերաբերում է կառավարության ամենավերին օղակից սերմանվող ատելությանը, չարությանն ու իշխանության ձևավորած ներքին թնամանքի մթնոլորտին, ապա դա անխուսափելիորեն է հանգեցնում նման կրիմինալ հետևանքների: Դա աքսիոմա է:

Ավելին, Փաշինյանի կողմից իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարային դրսևորումները որոշակի հակումներով անձանց վրա վերին թույլտվության էֆեկտ են ունենում: Դե, եթե Փաշինյանին կարելի է հաշվեհարդար տեսնել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, ապա ինչո՞ւ պետք է որսորդական հրացան ունեցող մեկը, որոշակի հանգամանքներում չմտածի, որ կարող է բռնել ու գնդակահարել իրեն ինչ-որ բանով նեղացրած համագյուղացուն:

Ի՜նչ նախականխարգելիչ աշխատանք, ի՞նչ կանխարգելում...

Ի դեպ, Չարենցավանում կատարված սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ. հարց չի՞ ծագում, թե հոգեբուժարանում հաշվառվածը ինչպե՞ս է ազատ շրջում խաղաղ բնակչության մեջ ու մարդ սպանում: Նույնը՝ Արամուսի պարագայում:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրի ավտոճանապարհներին ու մայրաքաղաքի փողոցներում: Մի «գժանոց» էլ դա է: Ավելի ճիշտ՝ բարձիթողի վիճակ է:

Հանգստյան օրերին առիթ եղավ «պտույտ մը» գործել՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով: Ամբողջ ճանապարհին պարեկային ոստիկանության գեթ մեկ մեքենա չհանդիպեց: Իսկ այն, ինչ կատարվում էր ճանապարհներին երթևեկության առումով, կարելի է բնորոշել մեկ բառով՝ այլանդակություն:

Լավ, այդ պարեկնե՞րն ինչ եղան: Միգուցե իսկապե՞ս բոլոր մեքենաները շարքից դուրս էին եկել: Գուցե գնացել էին «բարեփոխված ոստիկանության» հետ փորձի փոխանակման դասընթացների՞: Գուցե մոբիլիզացվել էին Հանրապետության հրապարակում նախատեսված համերգին ընդառա՞ջ: Որն էլ լինի, դրանից խնդիրը չի լուծվում: Չէ, ներողություն, պարեկային մի խումբ տեսել ենք, այն էլ՝ զուտ Երևանի-Սևան ճանապարհի Չարենցավանից քիչ ներքև ընկած հատվածում, քանի որ շինարարական աշխատանքների պատճառով մոտ 3 կիլոմետրանոց խցանում էր: Ընդ որում, այդ հատվածում նման վիճակ է ավելի քան 15-20 օր:

Ու միայն մարզերով անցնող ճանապարհների հարցը չի: Երևանում ընդամենը 40-50 րոպեի ընթացքում կարելի է 3-4 վթարի ականատես դառնալ: Նույնն են փաստում և պաշտոնական վիճակագրության չոր թվերը. 2025 թվականի հունվար-օգոստոս (8 ամսվա մեջ) ժամանակահատվածում արձանագրվել է 3088 ճանապարհատրանսպորտային պատահար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16 տոկոս:

Դրանց հետևանքով զոհվել է 178 մարդ (15 տոկոսով քիչ, քան 2024-ի նույն ժամանակահատվածում): Իսկ, այ, վիրավորների թիվը գրեթե 1/5-րդով կամ 20 տոկոսով աճել է՝ 4585 վիրավոր: Դա միայն այս տարվա 8 ամիսներին...

Մի խոսքով, ամենօրյա քաոս է: Ամենուրեք: Բոլոր ոլորտներում...

Էլի մի խոսքով՝ «ապագան» եկել է ամենուրեք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով