Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հրազենի գործադրմամբ հանցագործությունների աճի միտում կա». Վարազդատ Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նախորդ տարիների վիճակագրությունը հուշում է, որ վերջին տարիներին հանցագործությունների թվի աճման միտում կա՝ ընդ որում խոսքը հրազենի գործադրմամբ հանցագործությունների մասին է։ Պատճառը իրավապահ համակարգի կողմից ապօրինի զենքի շրջանառության կանխման ձախողումն է»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ խոսելով այն մասին, որ վերջին շրջանում լրահոսը ողողված է հանցագործությունների՝ հատկապես առանձնակի դաժանությամբ սպանությունների մասին լուրերով։

«Կարելի է ասել, որ ապօրինի զենքի շրջանառության դեմ պայքարի բացակայություն կա, եղած միջոցառումներն էլ իմիտացիա են։ Հաճախ տեսնում ենք, որ քաղաքում փողոցներ են փակում, մարդկանց մեքենաների բեռնախցիկներն են զննում, դուբինկաներ են գտնում, բայց իմ կարծիքով դա պայքարի արդյունավետ միջոց չէ։ Հանցավորության աճը նաև պայմանավորված է պատժի անխուսափելիության սկզբունքի խաթարմամբ. երբ անձը ունի ներքին համոզմունք, որ իր հանցագործությունն, ամենայն հավանականությամբ, չի բացահայտվելու կամ ինքը բացահայտված հանցագործության համար կարողանալու է պատժից խուսափել, դա հավելյալ հանդգնություն է հանցագործի մոտ առաջացնում»,–ասաց փաստաբանը։

Վարազդատ Հարությունյանի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառը իրավապահ համակարգի թերացումներն են։

«Պատերազմից հետո Հայաստանը քաղաքական հուզումների շրջան է ապրում, և այս պրոցեսների արդյունքում իրավապահ համակարգը ստանձնել է օրվա քաղաքական իշխանություններին պաշտպանելու դերը։ Մենք նրանց ավելի շատ այդ դերում ենք տեսնում, քան հանցավորության դեմ պայքարի մեջ։ Դա մտահոգություններ է առաջացնում»,–նշեց Հարությունյանը։

Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն նման հանցագործությունների աճը կանխելու ուղղությամբ, փաստաբանն ասաց.

«Պետությունը պարտավոր է ուսումնասիրել այս խնդիրները և  ախտորոշել պատճառները։ Իմ կարծիքով հանցագործությունների թվի աճի պատճառներից մեկն իշխանությունների վարած քաղաքականությունն է։ Չի կարող քաղաքական իշխանությունը խոսել բռնության լեզվով և բռնության մասին, օգտագործելով արտահայտություններ, որոնք հատուկ են բռնության հակում ունեցող անձանց, և հասարակությունը դա ինչ-որ առումով չընկալի որպես բռնության խրախուսում։ Նաև, բնականաբար, հետպատերազմական իրավիճակն է այս ամեն ինչի վրա ազդում։  Այսինքն շատ լուրջ խորքային խնդիրներ կան, որոնք պրոֆեսիոնալ միջամտության կարիք ունեն, իսկ պատերազմից հետո այս հինգ տարիների ընթացքում իշխանությունների վարքագիծը լավատեսություն չի ներշնչում։  Հակառակը բևեռացումը հասարակության մեջ խորանում է, ատելության և բռնության բառապաշարը չի իջնում քաղաքական տարբեր բարձր ամբիոններից։ Եվ այս պայմաններում չի կարելի ակնկալել, որ շարքային ոստիկանները կարող են իրավիճակը ճիշտ վերահսկողության տակ պահել»։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ