Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը․ այս պրոցեսը հաստատ կօգնի հասարակությանը՝ 2026-ին փակել այս մղձավանջի փուլն ու գնալ առաջ, դեպի նոր էջ, դեպի վերականգնում․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը։  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ակնհայտ է, որ Նիկոլը մինչև վերջ պնդելու է իր և նախկին նախագահների բանավեճի վրա՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Ընտրություններին մոտ՝ ավելի ու ավելի բարձր ու ինտենսիվ է պնդելու։ Նախագահների բնական տեսակետը հայտնի է։ Բայց դա Նիկոլին չի կանգնեցնելու, որովհետև նրա խնդիրը բանավեճը չէ. նա շարունակելու է հայհոյախառը հրավերը՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Սա ստանդարտ ճանապարհն է։ Բայց կա հարցի ոչ ստանդարտ լուծում. իսկ ո՞վ է ասել, որ դա չորսի թեման է, բա հասարակությո՞ւնը, բա ընտրո՞ղը։ Որևէ լրատվամիջոց, ՀԿ կամ քաղաքացիական նախաձեռնություն կարող է կազմակերպել Նիկոլի, Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի հեռակա բանավեճը՝ առանց նրանց մասնակցության։ Առանց վիրավորանքի, առանց ճվճվոցի, զուտ փաստերի վրա։   Ավելի կոնկրետ՝ սա պետք է լինի ոչ թե մարդկանց, այլ՝ նրանց պաշտոնավարման օրոք գրանցված արդյունքների, փաստերի բանավեճը։  

Կարելի է շատ հետաքրքիր ու շատ կարևոր նախագիծ անել. կլինի լավ «նախանախընտրական» պրոցես։ Ցույց տալ բոլոր հիմնական ոլորտներում արձանագրած արդյունքները։ Դա կարող է շատ հետաքրքիր լինել, և «նախկինների» դեմ այս իշխանությունների սանձազերծած «պայքարը» կարող է լրիվ այլ, անսպասելի շրջադարձի բերել։ Կարելի է լուրջ հանրային նախագիծ անել։ Ինչքա՞ն կարելի է ստի վրա իրականություն կառուցել։ Անվտանգություն, բանակցային գործընթաց, տնտեսական արդյունքներ, դատաիրավական համակարգ, քաղաքաշինություն, դեմոգրաֆիա, և այլն և այլն։ Հայաստանում կա 1.5 սերունդ, որը մինչև 2018-ի կյանքի մասին գիտի միայն լսելով, հաճախ՝ Նիկոլից լսելով։ Սա չի կարելի թույլ տալ։ Ավելին, այդ «բանավեճը» կարելի է հաջորդ փուլում շարունակել առանց Նիկոլ, և դա կլինի բնական ընթացք։

Ի վերջո, ջարդել է պետք «նախկին» հասկացությունը։ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը լրիվ տարբեր մարդիկ են ու տարբեր գործիչներ, տարբեր հարցերում տարբեր արդյունքներ գրանցած։  Նրանցից յուրաքանչյուրի փուլերում եղել են և´ լուրջ հաջողություններ, և´ բացթողումներ ու սխալներ։ Եվ չպետք է խուսափել դրանց մասին բաց խոսելուց։  Սա մեր ընդհանուր պատմությունն է, որից փախչել հնարավոր չէ։ Եվ այս պրոցեսը հաստատ կօգնի հասարակությանը՝ 2026-ին փակել այս մղձավանջի փուլն ու գնալ առաջ, դեպի նոր էջ, դեպի վերականգնում։ Ի վերջո, իշխանության անկարմիրգիծ հրապարակային գործողություններին պետք է պատրաստ լինենք արձագանքելու ոչ ստանդարտ եղանակով»։

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին