Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարևոր քայլեր` Գյումրիի զարթոնքի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարություններով ու անորոշությամբ նշանավորված այս շրջանում հասարակությունը, հատկապես մարզերում, սպասում է իրական փոփոխությունների։ Այդ սպասումը հստակ լսելի էր հոկտեմբերի 4-ին Գյումրիում, որտեղ քաղաքի տոնի օրը համընկավ «Մեր Ձևով» ժողովրդական շարժման առաջին մարզային գրասենյակի բացման հետ։

Գրասենյակի բացումը տեղի ունեցավ Հասմիկ Կիրակոսյան 34 հասցեում՝ հանդիսավոր արարողությամբ։ Շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, շնորհավորելով գյումրեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ, ընդգծեց, որ բացումը ոչ թե պարզապես կազմակերպական քայլ է, այլ խորհրդանշական սկիզբ․ «Գրասենյակը բացելով հենց քաղաքի օրը՝ մենք ուզում ենք ցույց տալ, որ Գյումրու նոր զարթոնքը սկսվում է այս պահից»։

Բացման ժապավենից հետո շարժման անդամները և առաջին այցելուները շրջեցին գրասենյակում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին։ Օրվա ընթացքում նրանք այցելեցին Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին Մայր (Յոթ Վերք) եկեղեցիներ, զրուցեցին քաղաքացիների հետ, եղան նաև «Սիրեմ Գը» պուրակում, որն իսկական քաղաքաշինական նվեր էր դեռ 2019-ին՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։

Հատուկ ուշադրության արժանացավ պատմամշակութային «Վառեմ-Մարեմ» շենքը, որի վերականգնումը ևս իրականացնում է «Տաշիր» հիմնադրամը՝ նպատակ ունենալով վերադարձնել նրան նախկին ճարտարապետական շքեղությունը և դարձնել քաղաքի մշակութային կյանքի կարևոր հանգույց։

Գյումրիի տոնակատարությանը, որին մասնակցել է ավելի քան 30 000 մարդ, հաջորդեց համերգը՝ կազմակերպված «Մեր Ձևով» շարժման և «Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ։

Այս այցով շարժման առաջնորդները փորձեցին ոչ միայն բացել գրասենյակ, այլև ընդգծել Շիրակի զարգացման նոր տեսլականը․ ինչպես նշել է շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը, Վառեմ-Մարեմի շենքի վերանորոգումից հետո շարժումը կթողարկի Շիրակի համալիր զարգացման ծրագիրը։

Գյումրիի օրը, որն այս անգամ միախառնվեց շարժման նոր նախաձեռնության հետ, դարձավ հուշում, որ քաղաքական փոփոխությունը պետք է ուղեկցվի քաղաքաշինական, սոցիալ-տնտեսական և մշակութային վերածնունդով։ «Մեր Ձևով» շարժման մարզային գրասենյակի բացումը հենց այդ ճանապարհի առաջին քայլն է։

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Մի´ հետաձգիր ամառըՊաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ ԴադայանըԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետոՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան