Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծովային երկար ճանապարհորդությունների հակում ունեցող... «կյանքի ջուրը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքի ջուր». այդպես է լատիներենից թարգմանվում «Ակվավիտ» թունդ ալկոհոլային խմիչքի անվանումը։ Դժվար է ասել՝ որքանով է նպատակահարմար նման անունը որևէ ալկոհոլային խմիչքի համար, սական փաստը մնում է փաստ, որ հնում այդ անունը տրվում էր գինիներից թորման միջոցով ստացված բոլոր տեսակի ալկոհոլային ըմպելիքներին։ Եվ նույնիսկ առաջին կոնյակներն են այդպես անվանվել։ Բայց... ժամանակն անցնում է, իսկ անունները, բնականաբար, փոխվում են։

Այժմ միայն սկանդինավյան որոշ օղիներ են օրինական հիմքերով կրում իրենց «նախնյաց» անվանումը՝ «Ակվավիտ»։ Նման խմիչքների համար ներկայում հայտնի բաղադրատոմսերից ամենահինը համարվում է դանիականը, որը թվագրվում է 1840 թվականով։ Եվ դա՝ չնայած նրան, որ նորվեգական «Ակվավիտի» գոյության արմատները հասնում են մինչև 1531 թվականը։ Եվ դա բնական է. հաշվի առնելով սառը կլիմայական պայմանները՝ տարօրինակ կլիներ, եթե սկանդինավյան համայնքներում չծնվեին նման թունդ ալկոհոլային խմիչքները (38-50 տոկոս թնդությամբ)։

Սկանդինավիայում սկզբում «Ակվավիտը» պատրաստվում էր կարտոֆիլի սպիրտի հիման վրա, բայց ժամանակի ընթացքում հայտնվել են հացահատիկներից ստացվող սպիրտով բաղադրատոմսեր։ Սպիրտի թորման ժամանակ ավելացվում են տարբեր համեմունքներ՝ չաման, համեմ, բուրավետ պղպեղ, անիսոն, սամիթ և շատ ուրիշ բաներ։ Արդյունքում ստացված թորվածքը, կրկին համեմունքների ավելացմամբ, հնեցվում է կաղնե տակառներում։ Հնեցման ժամանակը երկու շաբաթից մինչև տասներկու տարի է: Խմիչքի գույնը մեղմ կրեմայինից մինչև մուգ շագանակագույն է, և դա ընդգծում է տվյալ խմիչքի տարիքը: Որքան մուգ է «Ակվավիտը», այնքան երկար է այն հնեցվել: Շատ արտադրողներ չեն ճանաչում այդ խմիչքը՝ որպես իրենց ապրանքանիշին արժանի, եթե դրա տակառները երկու անգամ չեն շրջագայել աշխարհով մեկ: Կարծիք կա, որ հենց ծովային ալիքներն ու ջերմաստիճանի փոփոխություններն են էական դեր խաղում այդ խմիչքի ծննդյան գործում:

Ի դեպ, ակվավիտների որոշ տեսակներ ներառում են մանրացված սաթ: Ընդհանրապես, այս խմիչքների բաղադրությունը կարող է էապես տարբեր լինել, սակայն կա մի համեմունք, որը պարտադիր կերպով է մասնակցում «Ակվավիտի» պատրաստմանը. դա չամանի սերմն է:

Այդ խմիչքը սովորաբար խմում են փոքր բաժակներով: Սովորաբար այն չի սառեցվում, այլ օգտագործվում է սենյակային ջերմաստիճանի վիճակում: Չնայած այն իր կազմով ապերիտիվ է, բայց խորհուրդ է տրվում խմել ուտելուց հետո (դա օգնում է մարսողությանը): Եվ հիմա, հաշվի առնելով այդ խմիչքի ծովային երկար ճանապարհորդությունների հակումը, հեշտ է ենթադրել, որ «Ակվավիտի» բնօրինակ տարբերակներից մեկով են ժամանակին վիկինգները նշել Ամերիկայի հայտնագործումը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել