Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում բենզինի պահեստի պայթյունից շուրջ երկու տարի անց որևէ անձի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանականում դեռևս որևէ անձի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է ակտիվ փուլում, մասնավորապես՝ քննություն է իրականացվում պայթյունի պատճառների բացահայտնման ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահրդեհատեխնիկական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննություններ»,–հայտնել են ՔԿ–ից։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։

NEWS.am–ը Քննչական կոմիտեին հարցեր էր ուղղել նաև այն մասին, թե 44-օրյա պատերազմի դրվագների վերաբերյալ նախաձեռնված քանի քրեական վարույթ կա և ինչ փուլերում են գտնվում այդ վարույթները։ Հարցերին ի պատասխան ՔԿ–ից հայտնել են, որ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով առանձին հաշվառում չի վարվում։

Հարցեր էինք ուղղել նաև այն մասին, թե 44-օրյա պատերազմից հետո նույնականացված և չհուղարկավորված  քանի՞ մարմին կա, և կա՞ն արդյոք մասունքներ, որոնք հնարավոր չի եղել ԴՆԹ փորձաքննության ենթարկել։

«Հիմք ընդունելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մնացած հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման համար ոչ ենթակա՝ նախնական քննության տվյալներ»,–հարցերին ի պատասխան հայտնել են ՔԿ–ից։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ Գևորգյան