Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ: Այն նախատեսվում է հաստատել կառավարության որոշմամբ: Առայժմ միայն նախագիծ է: Չնայած, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը «մարդ-կառավարություն» է, ապա ամենևին դժվար չէ կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի: Առավել ևս, որ կառավարության համապատասխան կայքում «ճիշտ» քվեարկություն է կազմակերպվել: Ինչևէ:

Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:

Բայց խոսքն իրական դոկտրինի մասին է: Այնպիսի ձևակերպումների ամբողջության, որի վրա պատմաբանների, փիլիսոփաների, արվեստագետների, ազգագրագետների, հոգևորականների մասնագիտական լայն խումբ աշխատած լինի: Այսպես ասենք՝ ակադեմիական մշակում կամ փորձաքննություն անցած փաստաթղթի մասին ենք մենք խոսում, այլ ոչ թե... 1 (մեկ) անձի սևեռուն մտքերի կամ մտասևեռումների արտացոլման:

Իսկ այն, ինչը հրապարակվել է որպես «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ, հենց նման դրսևորման տպավորություն է թողնում, և սա՝ չափազանց մեղմ ասած: Իսկապես էլ գործ ունենք 1 անձի, մեկ խմբակի խիստ կասկածելի քաղաքականությունը կամ այսրոպեական ընկալումներն արտացոլող ինչ-որ «բանի» հետ: Կարծում ենք՝ պարզ է, թե ով է այս 1 անձը: Միայն «Իրական Հայաստան» կապակցությունը բավարար է, որպեսզի հասկանալի դառնա, որ հայեցակարգ կոչվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Ու ստացվել է, օրինակ՝ այսպիսի մի բան. «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»:

Դեռ չենք խոսում այն մասին, որ ամեն երկրորդ, երրորդ ձևակերպման մեջ խցկած է «խաղաղությունը», դրա՝ փաշինյանական ընկալման տարբերակով, բնականաբար:

Այստեղ, ի դեպ, անհրաժեշտ է մեկ-երկու դիտարկում անել. Հայաստանի որևէ իշխանության պայմաններում պետական մակարդակով վրեժի կամ պատերազմի քարոզ երբեք չի իրականացվել: Ուժեղ պետության, ուժեղ և մարտունակ բանակի, տնտեսական առաջընթացի քարոզներ եղել են, բայց չի եղել պետական մակարդակով վրեժի քարոզչություն:

Իսկ, օրինակ՝ Ադրբեջանում, որի հետ այդքան ձգտում են խաղաղասիրվել Փաշինյանն ու ՔՊ-ն, տասնամյակներ շարունակ ու մինչև օրս, մանկապարտեզներից սկսած, պետական մակարդակով ու պետական հովանավորությամբ իրականացվում է հայերի հանդեպ թշնամության քարոզչություն, քարոզվում է հայերի սպանություն, ֆետիշացվում ու հերոսացվում է հայի գլուխ կտրելը, հայ երեխայի մորթելը, հայկական խաչքար ջարդելը, հայկական եկեղեցի քանդելը: Ի վերջո, հո հենց այնպես չեն փորձագետները նշում, որ ալիևյան Ադրբեջանը ֆաշիստական պետություն է: Հա, ու Ալիևը, նաև Փաշինյանի հետ ձևական «խաղաղություն» ստորագրելուց հետո, քանիցս հայտարարել է, որ հայերն ու Հայաստանը թշնամի են:

Բայց վերադառնանք հայեցակարգին: Բազմաթիվ այլ հարցեր են ծագում: Իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վրեժի ու պատերազմի քարոզ, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ՝ դպրոցական ծրագրերից ու գրադարակներից դո՞ւրս են նետվելու Սիամանթոյի, Շիրազի, Չարենցի, Սևակի, Վարուժանի և տասնյակ այլ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություննեը: Արգելվելո՞ւ են Պերճ Զեյթունցյանի հայտնի գործերը կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ոչնչացվելո՞ւ են «Նահապետ» և «Ձորի Միրո» ֆիլմերը...

Ոչնչացվելու կամ լուծարվելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ էապես նենգախեղվելու է տեղի ունեցած բովանդակությունը: Ազգային երգերն ու պարերը արգելվելո՞ւ են: Ոչնչացվելո՞ւ են հայկական տարազները, չէ՞ որ դրանց մի ահռելի մասը վերաբերում է Արևմտյան Հայաստանին, նաև՝ Արցախին: Ի դեպ, Արցախի տոհմագորգերի՞ հետ ի՞նչ է արվելու, հռչակվելու են ադրբեջանակա՞ն...

Փաշինյա՞նն է այս ամենը որոշելու, ինչպես այն օրը, երբ, իրեն գրաքննիչի դեր վերապահած, որոշում էր, թե «Ցանկապատ» ներկայացման մեջ ինչ լինի կամ ինչ չլինի...

Ու այստե՛ղ է հենց ամենից վտանգավորը, որ արտացոլված է այդ միանձնյա «հայեցակարգի» տողատակում. ջնջել անցյալը, հիմնովին ջնջել, ջնջել պատմությունը և այն փոխարինել խեղաթյուրված, կամայական «մեկնություններով», ոչնչացնել արժեհամակարգը, ոչնչացնել պատմամշակութային, գրական-գեղարվեստական ժառանգությունը: Իսկ ամբողջ «գեղագիտությունն» էլ պարփակել Հայաստանի Հանրապետության տարածքով ու մի փոր հացով յոլա գնալ փաշինյանական «գաղափարախոսությամբ»:

Ի լրումն ամենի, Փաշինյանի մշակած «հայեցակարգը» ենթադրում է տոտալ գրաքննություն և ամենահոռի վերահսկողություն ամեն ինչի վրա՝ ներկայացումներից մինչև գրահրատարակչություն:

...Եվ նման՝ վերը հիշատակված «հայեցակարգը», որքան էլ որ տարօրինակ հնչի, գալիս է լրացուցիչ անգամ հաստատելու, որ Հայաստանում ազգային իշխանություն վերականգնելուց հետո գաղափարախոսությունն առաջին բաներից մեկն է, ինչի վրա պատք է լրջորեն աշխատել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»