«Մեր ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 2000 մարդ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ շարժմանը միանալու գործընթացն ակտիվորեն շարունակվում է․ միայն անցած ուրբաթ օրվա դրությամբ հայտ է ներկայացրել ավելի քան 2000 մարդ։
Կամավորների թվի աճը փաստում է, որ նախաձեռնությունը լայն արձագանք է գտնում թե՛ Երևանում, թե՛ մարզերում և թե՛ Սփյուռքում։ Մասնավորապես, 867 մարդ միանալու ցանկություն է հայտնել Երևանից, 1099-ը՝ Հայաստանի մարզերից, իսկ 34-ը՝ Սփյուռքից։
Կարապետյանը շեշտում է՝ մարդկանց ներգրավվածության հիմքում մեկ զգացողություն է․ հույսը։
«Եթե մեկ բառով նկարագրեմ՝ ինչ են ուզում մարդիկ շարժմանը միանալով, դա հույսն է», – գրել է նա։
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
4
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
5
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



