Երևան, 04.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է․ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել առաջիկա ծրագրերը, ինչպես նաև ընդգծել են ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը:

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետագա խորացման հեռանկարները և, այս համատեքստում, Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը` մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին:

Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում  Վաշինգտոնում ձեռք բերված պատմական պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ Հայաստանի տեսլականը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Աղբյուր՝ Փաստինֆո

Հետևեք մեզ՝ այստեղ

Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը Երկրաշարժ է տեղի ունեցել«Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ ԱրզումանյանՎանաձորում 53-ամյա քաղաքացին կրակել ու սպանել է գազալցակայանի աշխատակցի շանը «Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Ոսկու գինը դարձյալ աճել է Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿՊետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Փոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար ՄելոյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Արմավիրում 44-ամյա տղամարդը Կալաշնիկովի ինքնաձիգ և զինամթերք է պահել Խաղաղության խորհուրդը ողջունել է Հայաստանին որպես կազմակերպության հիմնադիր անդամ Հայաստանը և Ճապոնիան ընդլայնում են քաղաքական և բազմակողմ համագործակցությունը Քադաֆիի որդին uպանվել է Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի արձագանքը ռուսական հարվածների հետ կապված․ Զելենսկի Իլոն Մասկը միավորել է SpaceX-ը և xAI-ը Ինչո՞ւ շտապօգնությամբ «Արմենիա» ԲԿ տեղափոխված պացիենտներին չեն ցանկացել սպասարկել Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ Ծառուկյան Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Մայրն իր երեխաներին նետել է 16-րդ հարկի պատուհանից Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՀնդկաստանի ԶՈՒ պաշտպանության ուժերի շտաբի պետ հետ քննարկվել է Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է ԱՄԷ Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Հայաստանում ձյուն և ձնախառն անձրև է տեղում Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների ծրագրերին Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանԼավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Արցախի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանը կդառնար 35 տարեկան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը«Գողական աշխարհի» հետ կապ ունեցող 45 մարդ է ձերբակալվել «Toyota»-ն Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ՌԴ-ից հացահատիկ տեղափոխող 25 երկաթուղային վագոն Ադրբեջանի տարածքով ժամանել է Հայաստան