Մայիսի դրությամբ Հայաստանում ավարտված շինարարական աշխատանքների ծավալն աճել է 29%-ով
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականի հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ-ում ավարտված շինարարական աշխատանքների ծավալն աճել է՝ Ղրղզստանում (88,4%-ով), Հայաստանում (29%-ով), Ղազախստանում (15,4%-ով), Բելառուսում (12,3%-ով) և Ռուսաստանում (5,5%-ով):
Տվյալները հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Այս ժամանակահատվածում Ռուսաստանին բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ պետություններում շահագործման հանձնված բնակարանային շինարարության ընդհանուր ծավալի 84,3%-ը, Ղազախստանին՝ 11,4%-ը, Բելառուսին՝ 2,5%-ը, Ղրղզստանին՝ 1,1%-ը, Հայաստանին՝ 0.7%-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ



