Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«էմոցիաները հասան գագաթնակետին». «Շնորհավոր, աղջիկ է»․ Ելենա Արշակյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ հուզումների ներքո

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Կինոմոսկվա»-ում կայացավ Ելենա Արշակյանի նոր՝ «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի պրեմիերան, որը հուզեց ոչ միայն հանդիսատեսին, այլև հենց դերասաններին, ովքեր նկարահանման ընթացում հոգեբանական բավական բարդ փուլ են հաղթահարել:

Սեռը չի կարող և չպետք է դատավճիռ լինի. սա է ֆիլմի հիմնական ասելիքը:

Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, գլխովեր հերոսներին մարմնավորում եմ Նարե Հայկազյանը, Անահիտ Մանուկյանը, Հարութ Արշակյանը, Էմմա Սապունջյանը, Արմեն Էլբակյանը, Անահիտ Մսրյանը և այլք:

Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել Tert.am Life-ը, առանձնացրել երեկոյի ամենակարևոր դրվագները:

Դերասանուհի Նարե Հայկազյանն, ով հանդիսատեսի հետ առաջին անգամ ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցավ, անկեղծացավ, որ այն դիտելուց հետո իր զգացումները բոլորովին այլ երանգ ստացան․

«Սցենարը կարդալուց արդեն մեծ հուզում ապրեցի, բայց ֆիլմը նայելուց հետո կյանքին նոր հայացք ունեցա։ Այն ինձ համար դարձավ մի տեսակ խոստովանություն ու ապաշխարանք։ Կերպարը շատ ծանր էր, սակայն համոզված եմ՝ կարևոր էր այս խոսքը բարձրաձայնել։ Չեմ ուզում, որ որևէ մեկը զոհ դառնա սխալ որոշումների հետևանքով։ Մարդկանց պետք է սովորեցնենք սիրել և սատարել միմյանց։ Հիշում եմ, առաջվա Երևանում հղի կանանց բոլորը ճանապարհ էին տալիս, երթուղայինի մեջ տեղ էին հատկացնում։ Կուզեի, որ այդ գեղեցիկ սովորույթները վերադառնային»,- նշեց դերասանուհին:

Դերասանուհի Անահիտ Մանուկյանը ևս նշեց, որ իր հույզերը կրկնապատկվել են նկարահանումների ընթացքում․

«Սցենարը կարդալուց արդեն զգում էի թեմայի ծանրությունը, բայց որոշ տեսարաններում էմոցիաները հասան գագաթնակետին։ Հիմա՝ դիտելիս, ավելի համոզվեցի, որ ֆիլմն իր նշանակետին կհասնի։ Այն կարևոր է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար։ Ֆիլմի գլխավոր պատգամը պարզ է՝ երեխայի սեռը չի որոշում նրա արժեքը։ Ցավոք, այսօր էլ շատերն արժևորվում են միայն սեռով։ Մենք պետք է կոտրենք այդ թունավոր կարծրատիպը, և եթե այս ֆիլմը թեկուզ մի փոքր փոխի մտածողությունը, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի»,- ընդգծեց Անահիտը:

Գլխավոր հերոսին մարմնավորող Հարութ Արշակյանը շեշտեց, որ տղամարդու դերը նման իրավիճակներում վճռորոշ է․

«Ֆիլմում իմ կերպարը սկզբում սխալ որոշում է կայացնում, բայց հետո հասկանում է ճշմարիտը։ Ես էլ հիմա սպասում եմ իմ դստերը, ով կծնվի մեկ ամսից։ Կարծում եմ՝ միակ ճիշտ որոշումը երեխային կյանք տալն է։ Սեռը դատավճիռ չէ։ Երեխան պետք է ծնվի, ապրի խաղաղ երկնքի տակ ու մեծանա առողջ»,- կարծում է Հարութ Արշակյանը:

Պրեմիերային ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն, ով ֆիլմը դիտելուց հետո ընդգծեց․

«Սա շատ կարևոր թեմա է, որը դիպչում է յուրաքանչյուրի սրտին։ Հիանալի դերասանների խաղի շնորհիվ կարողացանք ավելի խորը զգալ այն, ինչ ներկայացված էր»։

Ֆիլմի պրեմիերան դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև հարթակ՝ քննարկելու հասարակության մեջ դեռ առկա ցավոտ խնդիրը․ երեխայի սեռի պատճառով արված սխալ ընտրությունը։

Ելենա Արշակյանի ֆիլմը հորդորում է սիրել, սատարել և ամեն նոր կյանքի մեջ տեսնել Աստծո պարգևը։

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել