Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրապարակվել է ՀՀ և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետությունը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, համակարծիք լինելով, որ 1992 թվականի ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են դինամիկ կերպով, իսկ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է դրական արդյունքների, լիովին հանձնառու լինելով ընդլայնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության ու կայունության խթանման գործում, համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցությամբ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Կողմերն առաջնորդվում են խաղաղ գոյակցության սկզբունքներով՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ագրեսիայի բացառման, ներքին գործերին չմիջամտելու, հավասարության եւ փոխադարձ շահի, ինչպես նաեւ խաղաղ գոյակցության սկզբունքներով։

Կողմերը հարգում են միմյանց կողմից յուրաքանչյուրի ազգային առանձնահատկություններին համապատասխան ընտրված զարգացման ուղիները եւ երկկողմ հարաբերությունների մասով քաղաքականության հարցում անկախ որոշումների կայացումը։ Կողմերը հանդես են գալիս որպես միմյանց համար վստահելի գործընկերներ, ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններից, որոնք վնասում են մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ զարգացման շահերին, կամ ցանկացած գործողությունից, որը խախտում է երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը։ Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին եւ ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կողմերը հավատացած են, որ առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգները որեւէ նպատակի չեն կարող ծառայել, եւ համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ հրահրում նոր էսկալացիա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կանոնավոր կերպով անցկացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ, ինչպես նաեւ ընդլայնելու հաղորդակցությունը կենտրոնական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ կուսակցությունների միջեւ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման նպատակով։

Կողմերն էապես կարեւորում են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հետագա համագործակցությունը եւ ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ քաղաքական երկխոսության խթանման գործում։

Կողմերն ընդգծում են երկու երկրների կառավարությունների միջեւ հաղորդակցության մեխանիզմների հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ զարգացման եւ անվտանգության հարցերի շուրջ տեսակետների փոխանակման նպատակով։

Կողմերը պատրաստակամ են ամրապնդել իրավական եւ դատական ոլորտներում համագործակցությունը եւ փոխանակումը ՝ հավասարության, փոխադարձ շահի եւ հարգանքի հիման վրա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրավապահ եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը, գործադրելու համատեղ ջանքեր՝ ահաբեկչության, սեպարատիզմի, ծայրահեղականության, կիբեռհանցագործությունների եւ այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ։

Կողմերը շարունակելու են ընդլայնել միջտարածաշրջանային համագործակցությունը։

Կողմերը շարունակելու են հարստացնել քաղաքական եւ պայմանագրային-իրավական հիմքերը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Կողմերը ողջունում են վերջին տարիներին երկկողմ առեւտրի կայուն աճը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու դրա հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման եւ դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաեւ Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները եւ համագործակցությունը՝ առեւտրի եւ ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն։

Կողմերը ճանաչում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի էական դերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր կերպով գումարել Հանձնաժողովի նիստերը եւ ջանքեր գործադրել դրա որոշումների համապարփակ իրագործման ուղղությամբ, ինչի համար երկու կողմերն էլ բարձրացնում են Հանձնաժողովի համանախագահների մակարդակը։

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առեւտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների եւ առեւտրի միջազգային տոնավաճառին եւ այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման եւ վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։ Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այդ թվում՝ «EXPO Food and Drinks», «ArmProd EXPO», «Build EXPO», «Industrial Armenia EXPO», «DigiTec Expo», «ArmHighTech Exhibition» ցուցահանդեսներին, եւ այլն։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումները՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը, եւ ակտիվորեն ուսումնասիրում են առեւտրի եւ ներդրումների ընթացակարգերի ազատականացման եւ դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, եւ աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը եւ մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքրեւ գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության համար, ներառյալ՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջեւ հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջեւ շփումները եւ ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) եւ այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հայտնում են իրենց հետաքրքրվածությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը գիտության եւ տեխնոլոգիաների, կրթության եւ լեզվի ուսուցման մասով փոխանակումների ոլորտներում։ Կողմերը մշակութային փոխանակումն ու երկխոսությունը խթանելու այդ թվում՝ Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում, հայերեն եւ չինարեն լեզուների ուսուցումն ու տարածումը ։ Կողմերը կքննարկեն համագործակցության ամրապնդումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային կրթությունը եւ մասնագիտական կրթությունը։ Կողմերն ակտիվորեն աջակցում են միմյանց դասական ստեղծագործությունների թարգմանության ու հրատարակման գործընթացին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գիտահետազոտական ինստիտուտների միջեւ փոխանակումներին, ամրապնդելու փոխշահավետ համագործակցություն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, խթանելու գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառումը եւ նոր առաջընթաց ապահովելու իրենց գիտատեխնոլոգիական համագործակցության հարցում։

Կողմերն ընդգծում են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ արհեստական բանականության ոլորտներում համագործակցության կարեւորությունը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու ինկուբացիոն կենտրոնների, գիտության եւ տեխնոլոգիաների պարկերի, նորարարական կենտրոնների եւ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը՝ որպես համագործակցության հնարավոր հարթակ դիտարկելով Հայաստանի «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերը։

Կողմերը համաձայնում են ընդլայնել համագործակցությունը մշակույթի ոլորտում, ձեռնարկել ակտիվ ջանքեր՝ փոխադարձության հիմունքներով կազմակերպելու Մշակույթի օրեր եւ այլ միջոցառումներ՝ ։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու մշակույթային արժեքների պահպանման եւ մշակույթային ժառանգության պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ խորացնելու համագործակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։ Որպես հնագույն քաղաքակրթություններ եւ Ֆորումի ակտիվ մասնակիցներ՝ Կողմերը պատրաստ են ակտիվորեն համագործակցել Ֆորումի շրջանակներում։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն առողջապահության, զբաղվածության, սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում եւ ամրապնդելու փոխանակումները կինոյի, մեդիայի եւ փորձագիտական կենտրոնների ոլորտներում։

Կողմերն աջակցում են անձնակազմի փոխանակումների հետագա դյուրացմանը։

Կողմերը թվայնացումն ու թվային փոխակերպումը դիտարկում են որպես երկկողմ համագործակցության առաջնահերթ ոլորտ եւ պատրաստ են իրականացնել համատեղ նախագծեր՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Կողմերը նաեւ հայտնում են հետաքրքրվածություն՝ փորձի փոխանակման հարցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունն ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Կողմերը համաձայնում են, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա խորացումն ու տրանսպորտային փոխադրման դյուրացման խթանումը՝ ազգային ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ հարգանքի, հավասարության եւ փոխադարձության հիման վրա, նպաստում են տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավմանը եւ տնտեսական ու առեւտրային զարգացման խթանմանը։

ԳԼՈԲԱԼ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգի, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային իրավակարգի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներից ու սկզբունքներից բխող միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի պաշտպանությանը Կողմերը պատրաստակամ են շարունակելու ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, աջակցել միմյանց՝ միջազգային եւ տարածաշրջանային հարցերում ավելի մեծ դերակատարություն ունենալու գործում, համատեղել ուժերը՝ նպաստելու հավասարության եւ կարգուկանոնի վրա հիմնվածբազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը եւ փոխշահավետ ու ներառական տնտեսական գլոբալացմանը, ինչպես նաեւ համատեղ խթանել նոր տիպի նորատիպ միջազգային հարաբերությունների եւ ընդհանուր ապագա ունեցող մարդկության համայնքի կառուցումը։ Կողմերը համոզված են, որ բոլոր մարդու իրավունքներն ունիվերսալ են, անբաժանելի, փոխկապակցված եւ միմյանցով պայմանավորված։ Մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանությունը պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան։

Կողմերը վերահաստատում են, որ զարգանալու իրավունքը՝ որպես ունիվերսալ եւ անօտարելի իրավունք, մարդու իրավունքների անբաժանելի մասն է։ Կողմերը պատրաստակամ են խթանել արդյունավետ միջազգային համագործակցություն՝ զարգացման իրավունքն իրագործելու եւ զարգացումը խոչընդոտող արգելքները վերացնելու նպատակով։

Հայկական կողմը ողջունում է չինական կողմի կողմից առաջ քաշված Գլոբալ զարգացման նախաձեռնությունը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը եւ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը եւ մասնավորապես այնպիսի հայեցակետեր, ինչպիսիք են բոլոր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների պաշտպանությունը եւ երկխոսության միջոցով բոլոր վեճերի խաղաղ կարգավորումը, զարգացման առաջնահերթությունը, մարդկանց առաջնային եւ կենտրոնական տեղում դիտարկելը, նորարարության ուժի բացահայտումը, աղքատության նվազեցումը, կլիմայի փոփոխության հարցերին անդրադառնալը եւ կանաչ զարգացման խթանումը։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ արագացնելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, համատեղ պաշտպանելու միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը եւ խթանելու քաղաքակրթությունների միջեւ փոխանակումները եւ փոխադարձ ուսուցումը։

Կողմերը կխորացնեն քաղաքականության համակարգումը, ինչպես նաեւ կխթանեն զարգացման ծրագրերի միջեւ սիներգիան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (ԳՃՆ) շրջանակներում եւ իրենց համագործակցությունը ԳՃՆ-ի շրջանակներում կբարձրացնեն նոր՝ բարձր որակի զարգացման մակարդակի՝ ի շահ երկու երկրների եւ դրանց ժողովուրդների։ Հայաստանը, որպես առաջին երկրներից մեկը, որը մասնակցել է ԳՃՆ համագործակցությանը, պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել՝ ակտիվորեն խթանելու ԳՃՆ-ի եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համապատասխան նախագծերի իրականացումը եւ ապահովելու այդ նախագծերի անվտանգ եւ հաջող ընթացքը։

Չինական կողմը ողջունում է հայկական կողմի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ եւ աջակցում է հայկական կողմին ՇՀԿ-ում իր իրավական կարգավիճակի բարելավման հարցում։

Հայկական կողմը սատարում է ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը, պետական սահմանները չխախտելը, ագրեսիայի փոխադարձ բացառումը, ներքին գործերին չմիջամտելը, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելը։ Այս սկզբունքները Հայաստանի խաղաղության օրակարգի անբաժանելի մասն են եւ նպաստում են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովմանը։

Չինական կողմը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) եւ պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ ԵՆԱԲ-ի շրջանակներում եւ համատեղ աջակցել ԵՆԱԲ-ին՝ ավելի լավ ծառայելու իր զարգացող անդամների ենթակառուցվածքների շինարարության եւ կայուն զարգացման պահանջներին։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

 
Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի