Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թունաքիմիկատների ներմուծումն ու շրջանառությունը վերահսկվում են օրենսդրությամբ և ընթացակարգերով. ՍԱՏՄ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին օրերին շրջանառվում են մտահոգություններ՝ Հայաստանում արտադրվող միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է հանրության իրազեկումն ու թեմայի շուրջ ներկայացնում է հետևյալ պարզաբանումները։

Պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ժամանակակից, հաջողված գյուղատնտեսության անբաժանելի գործիքներն են։ Դրանք նվազեցնում են վնասատուների և հիվանդությունների պատճառած վնասները, պահպանում բերքի որակը և, տեխնոլոգիական կանոնների պահպանման դեպքում, օգնում են ստանալ որակյալ բերք։ Գյուղատնտեսությունն առանց պեստիցիդների գործնականում հնարավոր չէ, քանի որ վնասակար օրգանիզմների տարածումն անխուսափելի բնական երևույթ է, և դրանց դեմ պայքարը պահանջում է նպատակային միջոցներ։ Պեստիցիդների օգտագործումից հետո մրգերում ու բանջարեղենում կարող են լինել մնացորդներ, և այստեղ որոշիչը դրանց քանակն է։ Թույլատրելի սահմաններից ցածր մնացորդային մակարդակները չեն համարվում վտանգավոր:

Հայաստանը հանդիսանում է Ստոկհոլմի և Ռոտերդամի կոնվենցիաների անդամ երկիր, որոնց հավելվածներում սահմանված քաղցկեղածին և հատկապես վտանգավոր պեստիցիդների ցանկերը արգելված են անդամ երկրներում։ Այդ արգելքները կիրառվում են նաև ՀՀ-ում: Իսկ թույլատրված (գրանցված) պեստիցիդների ցանկը հրապարակված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում:

Հայաստանում 2022 թ.-ից պարտադիր նորմ է թունաքիմիկատի արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը, ինչը բացառում է նույնանուն, բայց անորակ կամ այլ արտադրողի արտադրանքի մուտքը երկիր (ՍԱՏՄ ղեկավարի 2022 թ. նոյեմբերի 28-ի թիվ 3763Ա հրաման):

Հայաստանի տարածք ներմուծվող բոլոր պեստիցիդներն անցնում են պարտադիր ստուգումներ, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննություն, և միայն դրանից հետո է տրվում ներմուծման թույլտվությունը։

Տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվում են պեստիցիդների մնացորդային քանակների մոնիթորինգային աշխատանքներ։ Մոնիթորինգի շրջանակում կատարվում են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություններ՝ համաձայն ԵՄ համադրելի մեթոդաբանության։ Մասնավորապես՝ ՍԱՏՄ ենթակայության Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում 2024 թ. 12 մշակաբույսերի նկատմամբ իրականացվել է մոտ 2000 փորձաքննություն՝ գազաքրոմատոգրաֆիկ, ատոմային աբսորցիոն սպեկտրոչափման, իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի և այլ մեթոդներով։ Համապատասխան վերահսկողություն է կատարվում նաև Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ, և միայն ընթացիկ տարում պեստիցիդների մնացորդային մակարդակի խախտումների պատճառով մի քանի հարյուր տոննա մթերքի ներմուծում չի թույլատրվել։

Հայաստանում կա շուրջ 350.000 գյուղացիական տնտեսություն վարող, և ինչպես ողջ աշխարհում՝ Հայաստանում ևս պեստիցիդների կիրառման հարցում խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել։ Պետական վերահսկողության գործառույթն այս հարցում ռիսկերի կառավարումն է՝ թունաքիմիկատների շուկան պահելով անվտանգ և կանխելով համակարգային ռիսկերը։

Մնացորդների գերազանցման դեպքերը հիմնականում հետևանք են գյուղատնտեսական ոչ պատշաճ գործելակերպի՝ կիրառվող չափաքանակների (դոզաների), դրանց պարբերականության ու սպասման ժամկետները չպահպանելու և այլն։ Խնդրի լուծմանը նպաստելու նպատակով՝ տեսչական մարմինն աշխատում է ֆերմերների, գյուղացիների հետ՝ իրազեկելով և խորհրդատվությամբ:

Շրջանառվող տեսակետներում փորձ է արվում Հայաստանի բնակչության շրջանում քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը մեծապես պայմանավորել միայն մեկ գործոնով՝ սննդով, ինչը սակայն հիմնավոր չէ։ Նման հիվանդությունների տարածման պատճառներից են նաև կենսակերպային, գենետիկ, շրջակա միջավայրի և այլ գործոններ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հավաստում է, որ թունաքիմիկատների ներմուծման, գրանցման և շրջանառության վերահսկողությունը երաշխավորված է գործող օրենսդրությամբ և ընթացակարգերով։ Տեսչական մարմինը շարունակում է կատարել մոնիթորինգ, կանխարգելում և վերահսկողություն, իսկ շուկայում հայտնված խախտումները ստանում են իրավաչափ լուծումներ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Սուրբ Էջմիածնում հավատացյալների առջև ցուցադրվեցին քրիստոնեական սրբազան մասունքներըՆեթանյահուն ազգային անվտանգության նոր խորհրդական է նշանակել «Arrow 3» ՀՕՊ համակարգը ստեղծողինԱմառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասինՄեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Բարև, «Ռեա՞լ»․ Լեաուն պաշտոնապես հայտարարել է «Միլանից» հեռանալու մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի Նյուարք քաղաքում միգրացիոն կենտրոնի մոտ անկարգություններ են բռնկվել․ սահմանվել է պարետային ժամԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգում հետախուզական սարքավորումների խմբաքանակի առգրավման մասինԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո արդեն վերականգնել է հրթիռային թունելների մեծ մասի մուտքերը. CNNՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Փենսը Թրամփին մեղադրել է պահպանողական սկզբունքներից հեռանալու մեջՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանՀայ ժողովուրդը պետք է զգույշ լինի․ Ալեքսանդր ԼուկաշենկոԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանԼարսը բաց է ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավինՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանԳիտնականները գտել են բույս, որը կարող է դանդաղեցնել մաշկի ծերացումը Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ՀարցումՃապոնիան և Հարավային Կորեան 9 տարվա դադարից հետո կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժություններըՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել Կարապետյան«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուն Բոֆորի գրավումից և Լիբանանում գործողության ընդլայնումից հետո հայտարարել է «դրամատիկ շրջադարձի» մասինԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄյանմայում պայթյունի հետևանքով 46 մարդ է զnհվել Մեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել Կարապետյան«Բարսելոնա»-ն խորամանկ ծրագիր է մշակել Ռեշֆորդի տրանսֆերը գնելու համար Չինաստանում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվելԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԵվրամիությունը կարող է սառեցնել ռուսաստանյան նավթի գնի շեմի վերանայումը. BloombergԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ Զելենսկի