Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացասական ու քայքայիչ իմպուլսների գլխավոր գեներատորը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մոտ երկու շաբաթվա ընթացքում դիտարկելի էր բավականին հետաքրքիր երևույթ: Այն ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում էր գտնվում, ըստ որում, հնարավորինս ձեռնպահ մնալով ֆեյսբուքյան գրառումներից, հասարակական-քաղաքական մթնոլորտն ու հրապարակային միջավայրը մի տեսակ, այսպես ասենք՝ անջղաձիգ էր:

Հասկանալի է, Փաշինյանի արձակուրդն էլ միջարկված էր՝ պայմանավորված Վաշինգտոն մեկնելով և այնտեղ «թուղթ նախաստորագրելով», ինչին ԱՄՆ նախագահը միացավ, որպես իրադարձության վկա: Դա և դրա հետ պայմանավորված արձագանքները եթե մտովի շրջանցենք, ապա մնացած առումներով, գուցե ոչ երկու լիարժեք շաբաթ, բայց հիմնականում հանրային միջավայրն ու մթնոլորը զերծ էին Փաշինյանի նյարդայնացնող, գռեհիկ, վիրավորական արտահայտություններից ու խոսույթից:

Իհարկե, երկրում շարունակվում էին տեղի ունենալ ապօրինություններ, քաղաքական հետապնդումներ, քաղաքական դատեր, եթե չասենք՝ դատաստաններ: Բայց ընդհանուր մթնոլորտ անհամեմատ հանգիստ էր՝ ատելության, թշնամանքի, հայհոյանքի ու վիրավորանքի, սադրանքների քանակի առումով:

Արձանագրելի է նաև այն, որ երբ Փաշինյանը տեխնիկական պատճառներով (արձակուրդ) բացակայում էր հանրային հարթակներից, նույն այդ հանրությունը, չդադարելով ծայրահեղ դժգոհ մնալ առկա ծանրագույն վիճակից, իշխանություններից, այդուամենայնիվ, կարծես սկսում էր ուշքի գալ, կամ ավելի ճիշտ՝ հետ գալ շարունակական սթրեսից, վերբալ տեռորից, շարունակական շոկային վիճակներից: Եվ դա բնական է. հազիվ թե կարիք կա լրացուցիչ հիմնավորել, որ երկրի ներսում հանրային բացասական ու քայքայիչ իմպուլսների հիմնական գեներատորը իշխանությունն է, հատկապես՝ այդ իշխանության ղեկավար Փաշինյանը:

Արձակուրդն ավարտվեց Փաշինյանի երեկվա ուղերձով, որ եթե հակիրճ ամփոփելու լինենք, ապա կես ժամանոց «լապշա» կամ «լոլո» էր՝ «խաղաղությունը պուպուշ է, ով համաձայն չէ, քըխ է» կարգախոսով: Մեծ հաշվով, դա էլ սպասելի էր, քանզի հենց նման մի նախաստորագրված «թուղթ» ստանալով՝ քարոզարշավ անելն ու այդ «թղթով» վերընտրվելն է Փաշինյանի (նաև Ադրբեջանի ու Թուրքիայի) առանցքային նշանակետը: Այնպես որ, մինչև առաջիկա հերթական (կամ արտահերթ) ընտրություններ Փաշինյանն այդ խաղաղությամբ թղթաբարելու և շաղափելու է հանրության լսելիքը:

Ասում է՝ «ապագակա»-ն արդեն վրա է հասել: Բայց զգացողություն կա, որ դա էլի սպառնալիքի պես է հնչում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքի