Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ դեմ է իշխանությունների կռիվը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը բավականին դիպուկ դիտարկում արեց. «Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ»:

Ավելի հակիրճ ու ամփոփ թերևս դժվար կլիներ որակել այն անընդունելի ու մերժելի իրողություններն ու իրավիճակը, որի մեջ այսօր հայտնվել է երկիրն՝ իր հասարակականքաղաքական, ընդհանուր անցուդարձով: Թեպետ գուցե ավելի հակիրճ ձևակերպող էլ է եղել: Շատ ավելի վաղ, ճիշտ է՝ ոչ մեր ժամանակների մասին: Անկրկնելի Հակոբ Պարոնյանը սարկազմով նկատում էր. «Տաճկաստանի մեջ բա՜նտ… Բանտի մեջ բա՜նտ»:

Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարած «քաղաքականությունը» երկրում ձևավորել է այնպիսի մթնոլորտ, միջավայր և իրականություն, որ բավականին աղերսվում է նշյալ ժամանակների ու նշյալ «տարածքի» հետ, որոնք նկարագրել է մեծ երգիծաբանը:

Հայաստանում հիմա իսկապես էլ բանտ է, որտեղ կան կալանավորված քաղաքացիներ, առայժմ չկալանավորված, բայց թիրախավորվող ու հետապնդվող հայեր և բացարձակապես անպատժելի ու անձեռնմխելի քպականներ, ավելի ճիշտ՝ քպականներից նրանք, որոնք անվերապահորեն սպասարկում են Փաշինյանի շահերը:

Ի՞նչ անկողմնակալ քննության կամ, առավել ևս, արդարադատության մասին կարող է խոսք լինել մի երկրում, որտեղ գլխավոր դատախազը Հանրային հեռուստաընկերության եթերից... գործնականում դատավճիռ է թելադրում, որտեղ ԲԴԽ նախագահին վարչապետի պաշտոնն զբաղեցնողը «sms»-ով հեռացնում է, որտեղ մեղադրական կամ պատժիչ որոշումներ դակող դատավորները նախքան այդ եղել են իշխանական կամ իշխանամետ կուսակցության անդամ, որտեղ իշխանական պատգամավորները ու կառավարական աշխատողները խորապես ոտնահարած ունեն անմեղության կանխավարկածը, որտեղ դատարանն արդարադատություն չի իրականացնում, այլ քաղաքական պատվեր, ավելի կոնկրետ՝ սպասարկում է գործադիր իշխանության ղեկավարի ու նրա նեղ մերձավոր շրջապատի քմահաճույքները:

Ու վերջին օրերին կատարված կամ շարունակվող դատական գործընթացները, ավելի ճիշտ՝ դատարաններին առնչվող իրադարձությունները վերը ասվածի ցայտուն վկայություններն են՝ «գետնի վրա»:

Ու, գիտեք, բնույթի առումով շատ մեծ տարբերություն չկա. խոսքը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կամ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի երկարաձգմա՞ն մասին է, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա մի խումբ համակիրներին վերագրվող «ահաբեկչության նախապատրաստման» անհեթեթ «գործի՞» մասին է, թե՞, օրինակ՝ Ռուբեն Հակոբյանի կամ Արմեն Աշոտյանի, կամ զոհվածի հայր Գարիկ Գալեյանի...

Այս և նախկինում «կարված» բոլոր գործերի պարագայում շատ բնորոշ է հոդվածի սկզբում մեջբերված միտքը: Այդուամենայնիվ, կան դրվագներ, որոնք ոչ միայն բնութագրական են, այլև ամբողջացնում են այն պատկերը, որում հայտնվել է Հայաստանը: Օրինակ՝ Սամվել Կարապետյանի «գործը», որտեղ «գործ» էլ, որպես այդպիսին, չկա: Մարդը մեղադրվում է մի բանի (բռնի իշխանափոխության կոչերի) համար, որ ընդհանրապես չի արել: Իշխանությունն ու իր քարոզիչներն ինչեր էլ որ ասեն, հանրության ճնշող մեծամասնությունը կայուն համոզմունք ունի, որ նրան քաղաքական հետապնդման են ենթարկում՝ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպան կանգնելու, Փաշինյանի «թրի տակով չանցնելու» համար: Իսկ բնութագրական դրվագն այն է, որ Սամվել Կարապետյանի գործով, այսպես ասենք, ներգրավված օտարերկրա հայտնի իրավապաշտպան Ամստերդամը հարցազրույց է տալիս իր տեսածը բնութագրելու համար ու հիշեցնում ստալինյան ռեպրեսիաների մասին: Իսկ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ավելի «սրամիտ» բան չի կարողանում մոգոնել, քան... օտարերկրացի փաստաբանի հասցեին անձնական վիրավորանք պարունակող, անպարկեշտ արտահայտություն անելը:

Ի դեպ, մի անգամ չտեսանք, որ այդքան ատելություն ժայթքող քպականները 1 անգամ հայության թշնամիներ Ալիևի կամ Էրդողանի հասցեին որևէ բառ ասելու համարձակությունն ունենան: Նրանց ուժը միայն հայերի վրա է պատում, ավելի ճիշտ՝ նրանց կռիվը միայն հայերի դեմ է:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքն էլ, վերջին դատական նիստի ժամանակ, միանգամայն բնութագրական է. «...Ես այն կեցվածքը չունեմ, որ մեղադրող կողմին կամ պատվարժան դատարանին խնդրեմ մեզ բաց թողնել: Ես ոչ մի հանցանք այս աշխարհի, երկրի, պետությամ դեմ չեմ արել: Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինձ չի դատել, ինձ չեն կալանավորել ադրբեջանցիները, չեն կալանավորել ՀՀՇականները, որոնց միշտ քննդատել եմ։ Չի կալանավորել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունը, որոնց ես միշտ քննադատել եմ: Ու պետք է հասնեի այս «լուսավոր» երկիրը, որ այս իշխանությունն ինձ կալանավորեր որպես հանցագործ: Սա այս իշխանության ու նրա առաջնորդի խայտառակությունն է՝ խարանը: ... Բայց այս իշխանությունն ավելի մեծ խարան ունի՝ Արցախի կորուստ, 5000 զոհ և այլն, և այլն: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել ու գցել այս խեղճ իշխանության ջեբը, մեզ կալանավորել է այս դեմոկրատ կոչված, խեղկատակ իշխանությունը։ Ես բացարձակապես վատ չեմ զգում իմ կալանավորումից որպես անձ։ Ես ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի»...

Ի դեպ, մեկնարկում է նաև «Սրբազան պայքարի» «գործով» դատավարությունը: Այն «գործը», որ իբր մի մեծ «ահաբեկչություն» է կանխվել, մի «սարսափելի դավադրություն»: Իրականում, ինչպես և ավելի վաղ նշել էինք, ու ոչ միայն մենք էինք նշել, մեղսագրվող ձայնագրությունները ընդամենը մոնտաժված, շինծու «նյութեր» էին: Ու հատկապես երբ օրերս փաստաբան Հովհաննես Խուդոյանն ուղղակի հրապարակեց այդ ձայնագրությունների ու իշխանական քարոզիչներին երկրորդող դատախազի, քննչականի ղեկավարի համադրված հայտարարությունների էական կտորները, ավելի շատերին ակնհայտ դարձավ, որ հերթական «փուչիկգործի» հետ գործ ունենք: Չնայած առանց այդ էլ դա ակնհայտից էլ ակնհայտ էր: Ինչպես ակնհայտ է նաև, որ Հայաստանի «բրենդը» հիմա... քաղբանտարկյալներ ունենալն է:

Կարելի է ասել, որ ոչ դասական, բայց բռնատիրական վիճակ է՝ ուղղակի բավականին աննորմալ «բզիկներով»: Ու դրանով է պայմանավորված, որ արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ օտարի, թշնամական երկրների շահերն սպասարկողները՝ ոչ միայն ազատության, այլև իշխանության մեջ:

Բայց ի՞նչ ասել է՝ «պաշտոնական անձ(իք)»: Ինչպես նկատել է մեկ այլ հզոր հեղինակ, այսօր իրենք պաշտոնական են, իսկ վաղը, մեկ էլ տեսար, ոչ պաշտոնական, ամեն ինչ այնքան պայմանական է և անկայուն: Իսկ այդպես լինում է, այն էլ՝ ինչպե՜ս է լինում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեց