Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը, ըստ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի, ոչ միայն հստակ իրավական բովանդակություն չունի, այլև որևէ տնտեսական հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար։ Փաստի հետ զրույցում նա ընդգծեց, որ փաստաթղթի ձևակերպումները անորոշ են, իսկ այն առավելապես ծառայում է Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական շահերին։

«Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը ոչ այլ ինչ է, քան փաստաթուղթ կողմերի մտադրությունների մասին՝ անհասկանալի ձևակերպումներով և իրավական անորոշությամբ, որ որևէ ուղղության իրավագետ-մասնագետը չի կարող այն մեկնաբանել», – նշեց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս հռչակագիրն ավելի շատ քաղաքական արդյունք ունի Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա փորձում է այն ներկայացնել որպես ապագա խաղաղության պայմանագրի հիմք ու հենք։ «Քաջ գիտակցելով, որ հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին չի կարդում այդ փաստաթուղթը, Փաշինյանը փորձում է մանիպուլացնել և վաճառել այն որպես նախաստորագրված խաղաղության պայմանագիր։ Բայց փաստաթղթի հետագա անորոշությունը՝ քաղաքական, տնտեսական և իրավական, շատ ավելի խորն է», – ընդգծեց նա։

Սարգսյանը որպես օրինակ բերեց միջանցքի մեկնարկի և ավարտի իրավական կարգավորման խնդիրը․ «Եթե դա անցակետ է, ապա չի կարող չլինել մաքսային սահման։ Դա ՀՀ մաքսային սահմանը չէ, այլ ԵԱՏՄ միության, և հարց է՝ Հայաստանը իրավունք ունի՞ ինքնուրույն որոշելու այդ հարցը։ Սա խոշոր անորոշություն է, որի պատասխանը ոչ ոք չունի։ Իսկ եթե մաքսային չէ, ապա սահմանը պետք է պաշտպանի ՀՀ զինված ուժերը, ինչ դեպքում ընդհանրապես տարանցման մասին խոսք լինել չի կարող»։

Նա նաև նկատեց, որ փաստաթուղթը որևէ բանի մասին չէր, քան այն, որ սա քաղաքական օգուտ էր Փաշինյանի համար, ԱՄՆ-ն իր համար լուծեց որոշակի խնդիր, իսկ Ադրբեջանը ստացավ մի քանի մտքի ձևակերպում, որոնք կօգտագործի հետագա խաղաղության պայմանագրի կնքման ժամանակ՝ գործընթացը երկարաձգելու և առավելագույն արդյունքներ քաղելու համար։

«Այլ որևէ ակնկալիք՝ հատկապես տնտեսական, չի կարելի ունենալ։ Տարածքի վարձակալության հանձնումը, բացի վարձավճարներից, չի հանգեցնում այլ տնտեսական էֆեկտի՝ ոչ միկրո, ոչ մակրո, ոչ էլ մեգա մակարդակում։ Աշխարհաքաղաքական հարթակում այս փաստաթուղթը չի կարող Հայաստանի համար բերել տնտեսական օգուտներ», – եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Նրա համոզմամբ, ներկայիս իշխանությունը փաստաթուղթը փորձում է օգտագործել որպես հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործիք, այն էլ մի ժամանակ, երբ ներսում ակտիվացել են ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և շարունակվում է խոշոր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը։ Այս համատեքստում Վաշինգտոնի հռչակագիրը ոչ միայն տնտեսական զարգացում չի խոստանում, այլ նաև խորացնում է Հայաստանի ինքնիշխանության և ազգային շահերի նահանջի վտանգը։

Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը