Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնական Բաքուն օկուպացված Արցախի տարածքում երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։ Փաստացի, Ադրբեջանը սկսել է ամբողջ թափով յուրացնել օկուպացված Արցախի տարածքը, հասկանալով, որ նավթի գների նվազմանը, ինչպես նաև հանածո վառելիքի ազդեցության պակասեցմանը զուգահեռ, աշխարհում շատ ավելի մեծ կարևորություն են ստանալու հանքահումքային պաշարները։ Ուստի և մեր հարևան թշնամական երկիրը ամբողջ թափով զարգացնում է հանքարդյունաբերությունը, մյուս կողմից էլ փորձում է Հայաստանին թուլացնել տնտեսապես՝ հարվածներ հասցնելով Հայաստանի հանքարդյունաբերությանը։

Բազմիցս նշել ենք, որ այդ հարցում Ադրբեջանին օգնում են որոշ վայ-բնապահպաններ, որոնք շահագործելով անկեղծ և ազնիվ մարդկանց մղումները, խաբում են շատ դեպքերում, կեղծ եզրակացություններ տրամադրում, ինչն էլ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հանքարդյունաբերական հսկաների դեմ, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, փորձելով տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն և այլ հանքարդյունաբերական կազմակերպություններ իբր վտանգում են շրջակա միջավայրը։

Հենց հայաստանյան այդպիսի կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների ահազանգերի հիման վրա էլ Բաքուն պայքարում է հայկական հանքարդյունաբերության դեմ, իսկ դա, նշենք, Հայաստանի բյուջեի մի ահռելի հատվածն է, որի շնորհիվ են կառուցվում ճանապարհներ, գնվում զենքեր, վճարվում աշխատողների աշխատավարձերը և թոշակները։ Իրենց բնապահպան ներկայացնող անձանց մի խումբ էլ ամեն գնով փորձում է վնասել ցանկացած հանրային լսում՝ հայաստանյան որևէ հատվածում հանքերի արդյունահանման վերաբերյալ։ Հենց ամենաթարմ օրինակը երեկ Քարաբերդ գյուղում հանքի գործով հերթական հանրային լսումն էր, որտեղ գրեթե բանը հասել էր ծեծկռտուքի։ «Զով-գուժ» ընկերության ներկայացուցիչը ներկայացնում էր Քարաբերդում ոսկի որոնելու իրենց մտադրությունը, իսկ Երևանից և այլ վայրերից Քարաբերդ ներկայացած «բնապահպանները», գոռգոռոցներով և աղմուկի միջոցով, փորձում էին տապալել հանրային լսումը։

Որպես բնապահպան ներկայացողների մեջ հիմնականում արտերկրից՝ այսպես կոչված «սորոսական» կառույցներից գումարներ ստացողներն են, ինչպես նաև այն անձինք, որոնք խնդիրներ են ունեցել, օրինակ՝ ԶՊՄԿ-ի կամ այլ հանքարդյունաբերական ընկերությունների հետ և այժմ էլ փորձում են իրենց վրեժը լուծել՝ վնասելով Հայաստանի տնտեսության ողնաշարը։

Մինչ ադրբեջանցիները նոր հանքերի հետախուզման վրա շեշտադրում են անում՝ ահռելի միջոցներ ծախսելով, Հայաստանում շարունակում են տապալել լսումները, կեղծ զեկույցներ ներկայացնել, այդ թվում՝ միջազգային կառույցներին, որտեղ չափազանց զգայուն են վերաբերվում շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին։ Արդյունքում մարդիկ, որոնք բոլորովին իրական կապ չունեն բնապահպանության հետ, թե՛ ոլորտին են վնասում, և թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ արդյոք այդ «վայ-բնապահպանները» ֆինանսավորվո՞ւմ են Ադրբեջանի կողմից, քանզի միայն Բաքվին է ձեռնտու դրանց արածը։

Արմինե Կիրակոսյան

Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ