Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությանը։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – հայտնել են գերատեսչությունում։
Ըստ հրապարակման՝ խաբեբաներն ամենից հաճախ զանգահարում են Telegram-ի և WhatsApp-ի միջոցով։ Չարագործներն այս ցանցերն օգտագործում են խաբեության, գումար շորթելու և դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների մեջ մարդկանց ներքաշելու համար։Գործակալությունը նշում է, որ մեսենջերների սեփականատերերն անտեսել են հակազդեցության միջոցներ ձեռնարկելու բազմաթիվ պահանջները։ՌԴ պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը հայտարարել է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից մարդկանց պաշտպանելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































