Ռուսաստանցի օլիգարխի 106 մետրանոց զբոսանավն ԱՄՆ-ում կհանվի աճուրդի
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
106 մետրանոց Amadea զբոսանավը, որը բռնագրավվել է Ֆիջիում 2022 թվականին և գնահատվում է մոտ 260 միլիոն եվրո, կհանվի աճուրդի: Այն պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովին, որն ԱՄՆ դատախազության տվյալներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մերձավորներից է, գրում է Bild-ը։
Զբոսանավն այժմ գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում: Այն ունի ուղղաթիռի վայրէջքի հրապարակ, 10 մետրանոց լողավազան, սպա-սրահ և կինոթատրոն:
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Քերիմովն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում, իսկ նրա զբոսանավը բռնագրավվել է։ Սակայն դրա պահպանման ծախսերը չափազանց բարձր էին ԱՄՆ կառավարության համար։ Այսպիսով, Amadea-ն կհանվի աճուրդի։
Բրեմենի Լյուրսեն նավաշինարանում 2017 թվականին կառուցված Amadea-ի հավանական գնորդները կարող են արդեն զննել զբոսանավը Սան Դիեգոյում: Աճուրդը գնման առաջարկներ է ընդունում մինչև սեպտեմբերի 10-ը: Մասնակիցները պետք է կատարեն 10,000,000 դոլարի կանխավճար:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































