Blue Origin-ը թույլ է տվել տիեզերական թռիչքների վճարումը կրիպտոարժույթով
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Amazon-ի հիմնադիր և միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ստեղծած Blue Origin ընկերությունը, համագործակցելով Shift4-ի հետ, հնարավորություն է տվել վճարել առևտրային տիեզերական թռիչքների համար կրիպտոարժույթով և ստեյբլքոյններով։
Ընկերությունը սկսել է ընդունել վճարումներ Bitcoin, Ethereum, Solana, USDT և USDC արժույթներով, իսկ հաճախորդները կարող են օգտվել Coinbase և MetaMask դրամապանակներից։ Shift4-ի գլխավոր տնօրեն Թեյլոր Լաուբերի խոսքով՝ այս քայլը շարունակությունն է իրենց առաքելության՝ «պարզեցնել գործարքները և փոխել առևտրի աշխարհը՝ դուրս գալով Երկրից»։
New Shepard ենթաորբիտալ տիեզերանավը, որը մեծ պատուհաններով տեսարան է ապահովում Երկրի վրա, արդեն ավելի քան 75 ուղևոր է հասցրել Կարմանի գիծ՝ տիեզերքի միջազգային սահման համարվող 100 կմ բարձրությունը։Գարնանը Blue Origin-ը տիեզերք է ուղարկել 1963-ից հետո առաջին ամբողջովին կանացի անձնակազմը՝ վեց տիեզերական տուրիստուհիներով, որոնց թվում էին երգչուհի Քեյթի Փերին և Բեզոսի նշանած Լորեն Սանչեսը։ Վերջինիս հետ միլիարդատերը երկու ամիս անց ամուսնացել է Վենետիկում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































