Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ցուցանիշները հարցականի տակ են դնում «միջանցքի» մասին Ալիևի պնդումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ցուցանիշները հարցականի տակ են դնում այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Ալիևի պնդումները: ԲԹԿ երկաթուղով 2025 թ. առաջին յոթ ամիսներին տեղափոխվել է 250 հազ. տոննա բեռ։ Տարվա վերջում այդ թիվը, ըստ կանխատեսումների, կարող է հասնել առավելագույնը 500 հազարի։ Եվ դա 6.5 մլն տոննա թողունակության պարագայում:

Այս ֆոնին խիստ վիճարկելի են Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ գնահատականները։

Վերջերս կայացած աղմկահարույց մեդիաֆորումին նա հայտարարել էր, որ հնարավոր է միջանցքով տարեկան մինչև 15 մլն տոննա բեռափոխադրում իրականացնել: Էքստրապոլյացիայի մեթոդի կիրառումը ցույց է տալիս՝ ԲԹԿ օրինակը կարևոր է հենց այն պատճառով, որ շահագործվում է համեմատաբար կայուն ու կանխատեսելի միջավայրում։

Այդուհանդերձ, թուրք-ադրբեջանական փոխադրումների ծավալը այս ուղղությամբ, մեղմ ասած, չի արդարացնում տարիներ շարունակ հնչեցվող սպասելիքները։

Գալիս ենք մի եզրակացության, որը ինքս բազմիցս եմ հնչեցրել՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» նպատակը տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը չէ։ Եթե հարցը դիտարկվեր առևտրային կապերի ու կոմերցիոն բեռնափոխադրումների շրջանակում, ապա Անկարան և Բաքուն կհամաձայնեին Թեհրանի առաջարկած «Արաքսի միջանցքի» շուրջ համագործակցությանը։ Թեհրանը ներկայում բաց է նման ձևաչափի քննարկման համար՝ նաև տարանցման որոշակի արտոնյալ պայմանների տրամադրման մասով:

Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» իրական նպատակն է Նախիջևանի ռազմականացումը, հակաիրանական պլացդարմի ձևավորումը Հարավային Կովկասում, «Հյուսիս–Հարավ» միջանցքի կովկասյան հատվածի արգելափակումը՝ Ռուսաստանի հետագա դուրսմղմամբ տարածաշրջանից: Այստեղից էլ՝ Վաշինգտոնի այսքան մեծ հետաքրքրվածությունը նախագծով:

Հարավային Կովկասում ներկայումս ձևավորվող հակառուսական առանցքն առավել քան տեղավորվում է այս նպատակադրման մեջ»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել