Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող «Մոջահեդին-է-Խալք» ընդդիմադիր խմբի երկու անդամների՝ ահաբեկչության ու քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար: Այս մասին տեղեկացնում է Իրանի դատական համակարգի լրատվական կայքը։
Նշենք, որ Իսրայելի և Իրանի միջև անցած ամվա 12-օրյա պատերազմի օրերին Թեհրանը մեղադրել էր ընդդիմադիր խմբերին Իրանի ներսից Իսրայելին աջակցելու համար, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյոք գործողություններն այդ ժամանա՞կ են տեղի ունեցել, թե՞ ոչ:
Հաղորդվում է միայն, որ կախաղան են բարձրացվել Բեհրուզ Էհսանի Էսլամլուն և Մեհդի Հասանին, որոնք ձերբակալվել էին Թուրքիայի սահմանը հատելու փորձի ժամանակ։
Հավելենք, որ Մոջահեդին-է-Խալքը, որը ժամանակին մարքսիստական-իսլամիստական խմբավորում էր, աջակցել է 1979-ի Իսլամական հեղափոխությանը, բայց հետագայում խզել է կապերը Խոմեյնիի կառավարության հետ: Իրանում ահաբեկչական համարվող խումբն այժմ հիմնականում տեղակայված է Ալբանիայում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































