Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս կարող է ազդել արհեստական բանականությունը ժամանակակից կրթության վրա. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արհեստական բանականությունը՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի առանցքային հատված, արմատապես փոխում է ժամանակակից հասարակությունների կառուցվածքը, տնտեսական դինամիկայից, մշակութային միջավայրից սկսած, կրթության բնագավառով վերջացրած։

Կրթության ոլորտի հետ կապված այս նոր տեխնոլոգիայի զարգացումը, որ միաժամանակ և՛ վախեցնող է, և՛ խոստումնալից, համաշխարհային մակարդակում առաջ է բերում հիմնարար վերափոխումներ և վերաիմաստավորումներ կատարելու անհրաժեշտություն հատկապես այն ուղղությամբ, թե ինչ ենք մենք սովորում, ինչպես, երբ և ինչի համար։ Կրթությունն այսօր այլևս չի կարող սահմանափակվել միայն դասագրքերի, մեթոդաբանական հրահանգների ու ուսուցիչաշակերտ կամ ուսանող-դասախոս հարաբերակցության շրջանակներում։

Արհեստական բանականության մուտքը կրթության բնագավառ բերում է մի նոր դարաշրջան, որը պահանջում է վերանայել ինչպես դասավանդման ձևերը, այնպես էլ կրթական համակարգերի կառավարման, վերահսկման, ստուգման և արդիականացման ամբողջ համակարգը։ Հատկապես այն երկրներում, որտեղ կրթական ոլորտը բազմաշերտ խնդիրների ու հին համակարգային մտածողության բեռի տակ է, ինչպես Հայաստանի դեպքում, արհեստական բանականության ներուժը կարող է հանդես գալ որպես արմատական բարեփոխումների շարժիչ ուժ, բայց և, միաժամանակ, գոյություն ունեցող խնդիրներն ավելի շեշտադրող գործոն։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արհեստական բանականության կիրառումը կրթական համակարգերում առաջին հերթին ուղղված է անհատականացված ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը։ Ալգորիթմները կարողանում են վերլուծել աշակերտների կամ ուսանողների առաջադիմության միտումները, բացահայտել թաքնված խնդիրներն ու անհատական ռազմավարություններ մշակել՝ յուրաքանչյուրի համար հարմար ուսուցման ուղի ձևավորելու նպատակով։ Ընդ որում, այս գործիքները հատկապես արդյունավետ են հատուկ կարիքներ ունեցող երեխաների կամ սովորելու դժվարություն ունեցող խմբերի համար, որոնց հաճախ անտեսում է զանգվածային կրթության ստանդարտացված բնույթը։ Մյուս կողմից՝ ուսուցիչների համար արհեստական բանականությունը կարող է հզոր աջակից դառնալ՝ դասավանդման բովանդակության պլանավորման, մեթոդների մշակման, առաջադրանքների գնահատման, առաջընթացի մոնիտորինգի և ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Սակայն այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կրթական համակարգը պատրաստ է տեխնոլոգիական նորամուծությունները ներառելու ոչ միայն տեխնիկական իմաստով, այլ նաև ինստիտուցիոնալ, արժեհամակարգային և կազմակերպչական առումներով։ Այնինչ, Հայաստանի կրթական համակարգը, քանակական և որակական տեսանկյուններից բախվելով ճգնաժամի, շատ առումներով դեռ պատրաստ չէ ընդունել արհեստական բանականության բերած նոր խաղի կանոնները։ Նախ և առաջ՝ մեր դպրոցներում ու բուհերում (հատկապես մարզերում) շարունակում է գերիշխել դասավանդման ավանդական մոդելը, որն իր էությամբ համատեղելի չէ տեխնոլոգիական արագ փոփոխությունների ու դինամիկ փորձարարության մշակույթի հետ։ Ավելին, ինստիտուցիոնալ մակարդակում չկա ամբողջական ու համակարգված ռազմավարություն, որն ուղղված կլինի կրթական դաշտում արհեստական բանականության ներդրմանը՝ սկսած ուսուցիչների վերապատրաստումից, մինչև տեխնոլոգիական միջոցների համաչափ բաշխում ու բովանդակային արդիականացում։

Կորոնավիրուսի համավարակի շրջանում, երբ դասերը հեռավար էին անցկացվում, պարզ դարձավ, որ տեխնիկական միջոցների բացակայությունը բացասական լուրջ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Սրան գումարվում է թվային գրագիտության խնդիրը։ Ըստ վերջին գնահատականների, Հայաստանում զգալի մասնաբաժին են կազմում նրանք (ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները), ովքեր չունեն բավարար հմտություններ ոչ միայն բարդ տեխնոլոգիական գործիքներով աշխատելու, այլ նույնիսկ դրանց օգտագործման հիմունքները հասկանալու համար։ Դրա համար նախ նրանց համար համապատասխան հմտություններ ձեռք բերելու դասեր պետք է անցկացնել, որից հետո միայն պահանջել։ Ստացվում է, որ խնդիրը ոչ միայն տեխնոլոգիայի առկայությունը կամ բացակայությունն է, այլ նաև դրա յուրացման մշակույթի ձևավորումը։

Արհեստական բանականության ներդրումը կրթության մեջ պահանջում է լուրջ բարեփոխում այն հարցում, թե ինչպես են պատրաստվում ուսուցիչները և դասախոսները, ինչ նյութեր են օգտագործում դասավանդելիս, քանի որ այսօր ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այնպես էլ կրթության մեջ զարգացումները տեղի են ունենում գլխապտույտ արագությամբ։

Այդ արագությունը պատկերացնելու համար պետք է նշել, որ մեկ ամիս առաջվա կարևոր նորությունը կամ տեղեկությունն այսօր արդե կարող է դառնալ ոչ ակտուալ:

Հայաստանը շարունակում է բախվել ուսուցիչների որակավորման, մասնագիտական զարգացման և գիտահեն ուսուցման մշակույթի բացակայության խնդիրներին։ Ուսուցիչների վերապատրաստման ներկա համակարգը շատ դեպքերում կա՛մ ուղղակի անարդյունավետ է, կա՛մ ձևական, կա՛մ էլ չի անդրադառնում այն հմտություններին, որոնք պահանջվում են 21-րդ դարի կրթական միջավայրում։ Այս տեսանկյունից արհեստական բանականությունը կարող էր լինել ուսուցիչների վերապատրաստման արդյունավետ գործիք՝ առաջարկելով հարմարեցված ուսուցման մոդուլներ, սիմուլ յացիոն միջավայրեր, վերլուծական գործիքներ՝ ուսուցման որակը գնահատելու ու բարելավելու նպատակով։ Սակայն, առանց համակարգային մոտեցման և ռազմավարական ներդրումների, նույնիսկ լավագույն տեխնոլոգիաները կորցնում են իրենց արդյունավետությունը։

Մյուս կարևոր գործոնը կրթական բովանդակության արդիականացումն է։ Արհեստական բանականությունը դառնում է ոչ միայն կրթության գործիք, այլ նաև առանցքային հարթակ հմտությունների բացահայտման տեսանկյունից։ Իսկ այս պարագայում ժամանակակից կրթության նպատակը պետք է լինի նաև տեխնոլոգիական իրականության ըմբռնման կարողությունների զարգացումը՝ սկսած դպրոցից։ Հայաստանում, սակայն, դասագրքերը դեռևս կառուցված են հնացած մոտեցումներով, որոնցում տեխնոլոգիական զարգացումները կա՛մ ընդհանրապես չեն շոշափվում, կա՛մ ներկայացվում են մակերեսորեն։

Աշակերտը, որը դպրոցում չի սովորում մտածել թվային աշխարհում, չի զարգացնում քննադատական և վերլուծական մտածողություն, դուրս է մնում ժամանակակից հասարակության մեջ իր ներդրումն ունենալու հնարավորությունից։

Այս ամենին զուգահեռ լուրջ խնդիր է նաև ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հնացած վիճակը՝ դասասենյակներ առանց համարժեք տեխնիկայի, ցածր համացանցային հասանելիություն, որակյալ մասնագետների բացակայություն և նմանատիպ խնդիրների մի ամբողջ շարք, որոնք խոչընդոտում են կրթական գործառնություններում նորարարության ներդրմանը։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ արհեստական բանականությունը կրթությունն առավել հասանալի է դարձնում՝ ահռելի հնարավորությունների դաշտ բացելով այնպիսի տեղեկություն ստանալու և վերլուծելու համար, որը ժամանակին միայն էլիտար համալսարաններին էր հատուկ։

Մյուս կողմից էլ՝ հարկավոր է բալանսավորել կրթական գործընթացը, որպեսզի այն չափից ավելի շատ կախվածության մեջ չդրվի տեխնոլոգիաներից, ինչը մի շարք պարագաներում բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ խնդրահարույց հարցերից մեկն այն է, որ աշակերտներն ու ուսանողները կարող են սկսել ավելի շատ վստահել արհեստական բանականության գործիքներին, քան իրենց ուսուցիչներին ու դասախոսներին։ Մինչդեռ արհեստական բանականության գործիքները որոշ դեպքերում կարող են տրամադրել կանխակալ, խեղաթյուրված ու հորինված ինֆորմացիա։ Բացի դրանից, հարկավոր է այնպիսի մեթոդների կիրառում, որոնք կնպաստեն նրան, որ աշակերտը կամ ուսանողը ինքնախաբեությամբ չզբաղվեն՝ արհեստական բանականության կողմից գեներացվածը ներկայացնելով իր սեփականը։ Անհրաժեշտ են քայլեր նրանց մոտ գիտելիքների պաշարի ամրապնդման և վերլուծական կարողությունների զարգացման համար։ Այսինքն, որ չստացվի հակառակ արդյունքը, այն է՝ բթացում, երբ հույսը դրվում է բացառապես ԱԲ-ի վրա:

Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթական համակարգում արհեստական բանականության ազդեցությունը դեռևս ամբողջությամբ վերլուծված չէ՝ այդ տեխնոլոգիայի հնարավորությունները ռացիոնալ ձևով օգտագործելու նպատակով։ Թեև որոշ բուհեր փորձում են մասնագիտացումներ ներառել տվյալագիտության, մեքենայական ուսուցման և տեխնոլոգիական նորարարությունների ուղղությամբ, սակայն այդ փորձերը չեն ձևավորում համակարգային քաղաքականություն։ Դասախոսների վերապատրաստման խնդիրները, հետազոտական ինստիտուտների պակասը, համագործակցության ցածր մակարդակը միջազգային գիտակրթական կառույցների հետ, ֆինանսավորման սուղ հնարավորությունները խոչընդոտում են բարձրագույն կրթության տեխնոլոգիական թռիչքը։ Այս իրավիճակը թույլ չի տալիս ձևավորել այն գիտական հիմքը, որն անհրաժեշտ է արհեստական բանականության կիրառման հետևանքներն ու ռիսկերը հասկանալու, դրանք կառավարելու և արդյունավետ ինտեգրում իրականացնելու համար։

Իրավական և քաղաքական տեսանկյունից էլ դեռևս գոյություն չունի այնպիսի օրենսդրական կամ ռազմավարական շրջանակ, որը կսահմանի արհեստական բանականության օգտագործման չափանիշները կրթական համակարգում։ Թափանցիկության, էթիկայի, տվյալների պաշտպանության հարցերը դեռևս չեն դարձել օրակարգային։ Այդ պայմաններում ցանկացած տեխնոլոգիական ներմուծում կրում է նաև չկառավարվող ռիսկերի վտանգ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մասնավոր տվյալների անվտանգության, երեխայի իրավունքների պաշտպանության կամ կրթության հավասար հասանելիության տեսակետից։

Սակայն, եթե ԱԲ-ն օգտագործվի խելամտորեն, ռազմավարական հեռանկարով և սոցիալական արդարության սկզբունքներով առաջնորդվելով, այն կարող է դառնալ հզոր գործիք, որի միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի կրթական ուղու ընթացքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ Արաղչի