Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։
Հուլիսի սկզբին բրիտանական դատարանը մերժեց «Պաղեստինյան գործողություն» շարժման միջնորդությունը՝ ժամանակավորապես արգելափակելու այն ահաբեկչական կազմակերպությանը ներառելու հրամանագիրը, որով շարժմանը անդամակցելը կամ աջակցելը քրեական հանցագործություն կդառնա՝ մինչև 14 տարվա ազատազրկմամբ պատժվող։
Լոնդոնի ոստիկանության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման համաձայն՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել շաբաթ օրը քաղաքի կենտրոնում գտնվող Խորհրդարանի հրապարակում։
«Հիսունհինգ մարդ ձերբակալվել է Խորհրդարանի հրապարակում՝ արգելված «Պաղեստինի գործողություն» խմբին աջակցող պաստառներ ցուցադրելու համար», – ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
2
Ում էին երեկ ուզում սպանել Երևանում ․ հինգ ամիս առաջվա կրակոցն ու վենդետան
3
Ռուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն
4
Իրազեկում՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ
5
Ջուր չի լինելու սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 11-ը